Տավուշի 4 գյուղը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում, 29.800-ից դուրս են․ Գնել Սանոսյան
«Դելիմիտացիան ու դեմարկացիան նրա համար է, որպեսզի հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստան է, որից այն կողմ Ադրբեջան է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է հասկանան, թե որ քարտեզով են աշխատում, այսինքն հասկանան այն իրավական հիմքը, որով այդ գիծը հստակ կգծվի։
«Պետք է երկու կողմի համար ընդունելի իրավական քարտեզ վերցնել, որն էլ այդ գործընթացի համար հիմք կլինի»,-ասաց Գ.Սանոսյանը։
Խոսելով Տավուշում ենթակառուցվածքների փոփոխության մասին, ՏԿ նախարարն ասաց․ «Այդ հատվածներում կան տեղեր, որոնք սահմանագծին շատ մոտ են, որոշ տեղերում գուցե պարզվի, որ հատում են սահմանը։ Դա ենթադրում է, որ որոշ տարածքներում միգուցե վերակառուցելու հարց առաջանա։ Խոսքն այսօրվա գործող ճանապարհի որոշ հատվածների մասին է»:
Լրագրողի հարցին՝ ըստ ՀՀ-ի վարչատարածքային բաժանման, Տավուշի 4 գյուղերը ՀՀ-ին են պատկանո՞ւմ, ՀՀ վարչատարածքային բաժանման մե՞ջ են, թե ոչ, նախարարը պատասխանեց․ «Ոչ, խոսքը Հայաստանը 29,800 քկմ-ի մասին չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Բարբաջանք է. Քաղաքացիները՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին
- Չալաբյան. Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված՝ քողարկել դա «խաղաղության օրակարգի» կեղծ թեզերով
- Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում․ «Ապրելու երկիր»
- Փաշինյան. Պարզվեց՝ 29.800 քկմ-ն կլորացրած թիվ է
- Նիկոլ Փաշինյան. Չեմ բացառում, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից
- Առաջիկա օրերին Տավուշի և Տիգրանաշենի ճակատագիրը վտանգված է. Էդգար Ղազարյան
- Վարդան Ոսկանյան. Տավուշի մարզի չորս գյուղերը մեր հայրենիքի սրբազան հողի անքակտելի մաս են
- Առաջին փուլով պատրաստվում են Ադրբեջանին տալ 4 գյուղ, հետո՝ մյուս գյուղերը՝ Տավուշից ու Տիգրանաշենը․ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան