
Ինչու այս տարի Հայաստանը կարող է հաղթել Եվրատեսիլում․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Ինչու այս տարի Հայաստանը կարող է հաղթել Եվրատեսիլում
Մեծ գաղտնիք չեմ բացի, որ Եվրատեսիլը քաղաքականացված մրցույթ է, հիմնականում բավականին անհամ երգերով:
Ճաշակին ընկեր չկա, դրա համար անցնենք քաղաքականությանը: Երգը և գլոբալիստներին է կարող դուր գալ, և գլուխ բարցրացնող աջերին:
Գլոբալիստներ
- Հիմա Ուկրաինային գալիս է փոխարինելու Հայաստանը և Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Հայաստանին պետք է բլիթ տալ, նաև ոգևորել Հայաստանի սպառողներին, նաև կոմպենսացիա տալ կորցրած ու դեռ կորցնելիք տարածքների համար:
- Բովանդակային առումով ադաթների դեմ պայքարող new ֆեմինիստուհու երգ է, դա էլ է պետք խրախուսել:
Հակագլոբալիստներ
- Եվրոպայում աջերը ակտիվանում են ու իրենց դուր կգա ֆոլկ երաժշտությունը, ավանդական պատկերները, նաև այն, որ երգվում է ազգային լեզվով, ոչ թե անգլերեն:
- Երգի բառերը մի կողմ, բայց տեսարանները ավանդական են, ընդեմ գլոբիստական խառնարանի:
- Դուր կգա նաև նրանց, ովքեր հոգնել են Եվրատեսիլի անիմաստ ոճից և դա կարող են համարել ապտակ
Եվրատեսիլի ավանդույթներին, ինչպես տարիներ առաջ դրա համար ձայն տվեցին ֆիննական Lordi խմբին»:
Հարակից հրապարակումներ`
- Եղկելի, այ դա էր Եվրատեսիլի երգը. Օգտատերերի արձագանքը՝ «Ջակո»-ին
- Լադանիվա-ն Եվրատեսիլ 2024-ին կմասնակցի Jako երգով
- Հայաստանը «Եվրատեսիլ»-ում կներկայացնի «Լադանիվա» խումբը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին