Բոլորիս հոգսը նույնն է՝ հեռացնել ազգադավ իշխանությանը, ունենալ ազգային իշխանություն․ Խաչիկ Մանուկյան
«Այսօր հայ մեծ բանաստեղծի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։ Նա ինքնահրկիզված կերպար էր հայ ժողովրդի համար»,- «Միասին» շարժման նախաձեռնած հանրահավաքի ընթացքում իր ելույթն այսպես սկսեց գրող Խաչիկ Մանուկյանը՝ մեջբերելով Չարենցի տողերը․ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավքական ուժի մեջ է»։
Ըստ Մանուկյանի՝ «Միասին» շարժումն ամեն կերպ փորձում է այս պատգամը կյանքի կոչել և հասնել միասնականության՝ փրկելով երկիրը։
«Ուզում եմ հիշեցնել՝ պատերազմի օրերին կար մի գոյանք, որը պատերազմի առաջին օրերին հայտարարեց, թե պատրաստ է կյանքը տալու, սակայն պարզվեց, որ մորթապաշտ գոյանքը բոլորին է զոհում՝ միայն իր մորթը փրկելու համար։ Այսինքն՝ բոլորը չէ, որ իր մեջ կրում են այդ բարձր արժեքները՝ Հայրենիք, Հայաստան, ազգ և ազգապահպանում։ Այդ գոյանքները որևէ բան չեն կարողանալու անել և հասկանում ենք, որ օր օրի գլորվում ենք անդունդը»,- ասաց Մանուկյանը։
Նա հայտնեց, որ շարժման անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ տարբեր մարզերում։
«Մենք ծանոթացանք և իմացանք՝ մեր բոլորի հոգսը նույնն է՝ հեռացնել ազգադավ իշխանությունը, ունենալ ազգային իշխանություն, ազգային խնդիրները վերհանող իշխանություն»,-հավելեց Խաչիկ Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին