Ուզում եմ դրանց ասել՝ ձեզ կհասնենք, ձեզ կարգին պահեք․ Հրանտ Բագրատյան
«Երևանում «Կորեայի ձոր» հատված կա ։ Ներկաներից ասացին, որ մի քանի նիկոլապաշտներ հալածում են, ճնշում են իրենց, թե ինչ գործ ունեք, ինչ միտինգ, սպառնում են։ Ես ուզում եմ դրանց ասել՝ ձեզ կհասնենք, ձեզ կարգին պահեք»,- «Միասին» շարժման նախաձեռնած հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների արած դավաճանության մասին՝ ՀՀ 45 հազար 900 քառ․կմ-ից այսօր հայերի տրամադրության տակ մնացել է 28 հազար 400 քառ․ կմ ։
«17 հազար քառ․կմ հանձնված է թշնամուն։ Կիսել եք։ Բա որ չէին ասում՝ կերել եք, կոռուպցիա էր։ Օերես հրապարակվեց Freedom house-ի զեկույցը, որտեղ ասվում է, որ երկիրն իր քաղաքական ազատությամբ նահանջել է և ավելի լավ դիրքում է, ինչպես՝ նախկինում, իսկ կոռուպցիան, հատկապես դատական համակարգում, աննախադեպ է։ Էս էլ հո ես չեմ ասում։ Ինչն է խանգարում ընդունել մի կարճ օրենք՝ եթե դատավորը կայացնում է սխալ որոշում և գործը գնում է Եվրադատարան, իսկ վերջինս որոշումը կայացնում է հայցորդի օգտին, այդ փողը գանձեն դատավորից։ Սաղ կյանքը պարտքի տակ մնա։ Դատավոր կա գործը քննում է, հետո վեր է կենում մեզ ասում՝ ապեր հո չնեղացար, ես հոգու խորքում գիտեմ, որ ճիշտը դուք եք, էս ա համակարգը»,- ասաց Բագրատյանը։
Անդրադառնալով երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի ելույթին, Բագրատյանն ասաց․ «Ինքը չի ասում, որ հողերը հանձնելու է, ասում է՝ իսկ ով ասաց, որ դրանք մերն են եղել։ Արծվաշենի մասին ասում է՝ տեսնենք։ Էպիզոտ առ էպիզոտ Ալիևը պոկում է։ Նախ պետք է հստակեցվի, որ թվականի քարտեզով են ՀՀ սահմանը գծում» ։
Հարակից հրապարակումներ`
- Վիճակն ավելի վտանգավոր է դառնում, Հայաստանն անդունդի եզրին է․ Վահան Բադասյան
- Բոլորիս հոգսը նույնն է՝ հեռացնել ազգադավ իշխանությանը, ունենալ ազգային իշխանություն․ Խաչիկ Մանուկյան
- Վարչապետի թեկնածու կարող է լինել Հրանտ Բագրատյանը․ Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան