ԶՊՄԿ-ն կիսով չափ նվազեցրել է հարկերի վճարումը. Նարեկ Ղահրամանյան
«2022թ ԶՊՄԿ-ն վճարել է 142 միլիարդ դրամ հարկ, բայց 2023թ տվյալներով կրկնակի իջել է՝ հասնելով 70 միլիարդի, հասկանում եմ, որ 15 միլիարդ դրամ տուգանք է եղել, նաև կապում եմ նոր ընդունված ռոյալթի համակարգի հետ»,-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
Նա նշեց, որ մետաղների գները փոփոխվել են 7%-ով, բայց ծավալները չեն փոխվել։
«70 միլիարդի մեջ ներառվա՞ծ է ռոյալթիի երրորդ կոմպոնենտը, թե՞ ոչ»-հարցրեց Ղահրամանյանը՝ նկատի ունենալով վարձր շահութաբերության համար սահմանված տուրքը։
«Երեք գործոն կա՝ առաջինը նշեցիք, երկրորդը՝ մետաղի տուրքը չկա և երրորդը խտանյութի միջազգային գներն են, որով շահութաբերության բարձր մակարդակ էր ենթադրում, որը չի եղել»,-պատասխաբեց Բադասյանը։
ՊԵԿ նախագահն ասաց, որ մետաղի տուրքը սահմանլու պահին միջազգային շուկայում ռեկորդային գներ էին։
«Եթե մենք նախորդ տարի 40 մլրդ-ով ռոյալթին քիչ է եղել, նշանակում է այդ երրորդ գործոնը չի եղել։ Եթե էլի տարի գա, որ գների այդպիսի պիկ կլինի, երրորդ կոմպոնենտը կսկսի աշխատել»,- պատասխանեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թեհմինե Ենոքյան. ԶՊՄԿ-ի, Լիդիանի բաժնետոմսերը կառավարությանը փոխանցելուց հետո ընկերությունների վարքագծի կտրուկ փոփոխություն կա
- Թեհմինե Ենոքյան. Հայաստանի կառավարությունը, դառնալով ԶՊՄԿ-ի ու Լիդիանի բաժնետեր, ուղիղ պատասխանատվություն է կրում իմ նկատմամբ իրականացվող ճնշումների համար
- Ո՞վ է ԶՊՄԿ-ի նոր բաժնետեր Սվետլանա Երշովան
- Կառավարության փայ մտնելը՝ ԶՊՄԿ-ի հարկերի 56% նվազման պատճառ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան