Շիրազ Խաչատրյան. Նախարարի զեկուցելու ժամը ֆիքսեք, ու նիկոլի պատասխանի ժամը
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը, անդրադառնալով Տիկտոկում Նիկոլ Փաշինյանի կողմից՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ զրույցի հրապարակմանը, գրում է.
«Նիկոլ Փաշինյանն իր Tik Tok-ի պաշտոնական էջով հրապարակել է սկանդալային տեսանյութ....
Այ էս վերնագրով են կայքերը տարածում Նիկոլի հրապարակած WhatsApp հավելվածի հաղորդագրությունը, ով իբր արձանագրում է իր ճիշտ լինելը Նիկոլ-Արշակ դուելում:
Նախ Էս ամեն ինչի մեջ առաջին ողբերգությունն էն է, որ պաշտպանության նախարարը վարչապետին մարտական գործողությունների մասին զեկուցում է whatsApp ով, իսկ, երբ ուզում եք հասկանալ, թե ինչ օպերատիվ ձևով են պաշտպանության նախարարն ու վարչապետը իրար հետ շփվում, պարզապես նախարարի զեկուցելու ժամը ֆիքսեք, ու նիկոլի պատասխանի ժամը:
Ինչ խոսք՝ ֆանտաստիկ օպերատիվ են...7ժամ հետո արձագանքելը լրիվ նորմալ է սրանց համար...
Այ էս ձև էլ երկիր են կառավարել ու պատերազմ ղեկավարել...»։
Հիշեցնենք, որ երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկությանը՝ նշելով, որ Կարապետյանն իրեն ճիշտ չի զեկուցել։ Ասուլիսի ավարտից հետո Փաշինյանը տիկտոկում հրապարակել էր տեսանյութն ու վերնագրել. «Արշակ Կարապետյանի ստի բացահայտումը»։
Ի պատասխան Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ նոյեմբերի 14-ին գտնվել է Դուբայում, քանի որ ուներ շատ կարևոր հանդիպում։
«Ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել մեր ղեկավարին սահմանին իրադրության մասին»,-ասել է նա՝ ավելացնելով, որ իրադրությունը պետք է զեկուցեր այն մարդը, որն այդ պահին իրականացնում էր պաշտպանության նախարարի ֆունկցիան։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան