Այս պահին մենք հստակ ժամկետներ չունենք․ Պեսկովը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին
Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման վերաբերյալ հստակ ժամկետներ չկան։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ նախագահաի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները խնդրել են Պեսկովին մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ըստ որի՝ առաջիկա ընտրություններից հետո Պուտինը գալու է Թուրքիա։
«Այս պահին մենք հստակ ժամկետներ չունենք այդ շփումների համար, բայց դրանք շատ արագ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Այցը վաղուց էր նախապատրաստվում»,-ասել է Պեսկովը:
«Մենք ևս անհամբեր սպասում ենք այդ այցին, անհամբեր սպասում ենք այդ շփումներին ամենաբարձր մակարդակով, շատ արդիական թեմաներ կան, դրանք առաջին հերթին մեր երկկողմ հարաբերություններն են, առևտրատնտեսական հարաբերությունները և, իհարկե, միջազգային ու տարածաշրջանային խնդիրները»,- ասել է Պեսկովը։