Ո՛չ, չկրակելու հրաման չկա.Սուրեն Պապիկյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին
«Ըստ իրեն տրված հրամանի է գործելու զինվորը, ո՛չ, չկրակելու հրաման չկա»,-ԱԺ-ում կայացած փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ զինված ուժերում չկրակելու հրաման կա։
Պապիկյանը չցանկացավ պատասխանել հարցերի և շտապեց հեռանալ։
Հարցին՝ կա՞ որոշում, որ զինված ուժերը պետք է դուրս գան Տավուշի չորս գյուղերից՝ նախարարը պատասխանեց. «Վարչապետը երեկ բոլոր հարցերին պատասխանել է»։
Նա վստահեցրեց, որ ՀՀ ԶՈւ-ն շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Նիկոլն արդեն հանձնել է ադրբեջանցիների պահանջած՝ այսպես կոչված անկլավները
- Նիկոլ Փաշինյանը ԱԺ ՔՊ խմբակցության հետ քննարկել է Տավուշի «անկլավների» հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան