Մենք պատրաստ ենք օգտագործել միջուկային զենք, եթե խոսքը գնում է ռուսական պետության գոյության մասին. Պուտին
Եթե խոսքը գնա Ռուսաստանի Դաշնության գոյության մասին, ապա երկիրը պատրաստ է միջուկային զենք կիրառել։ Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է լրագրող Դմիտրի Կիսելևին՝ «Россия 1» և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ։Այդ մասին հայտնում է ura.news-ը։
«Մենք պատրաստ ենք օգտագործել միջուկային զենք, եթե խոսքը գնում է ռուսական պետության գոյության, մեր ինքնիշխանությանը և անկախությանը վնասելու մասին»,-ասել է Պուտինը։ Նա հայտարարեց, որ դա այն սկզբունքներից մեկն է, որով առաջնորդվում է Ռուսաստանի Դաշնությունը միջուկային զենքի կիրառման հարցում։ Նախագահը նաև նշել է, որ «կիրառելու համար զենք կա»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար Պուտինը ՀՀ գալո՞ւ է, թե՞ չի համարձակվելու Հռոմի ստատուտի պատճառով. Խամոյանի հարցը՝ ՔՊ-ականին
- Մենք պետք է կանգնեցնենք Պուտինին․ Բայդեն
- Պուտինը ներում է շնորհել 52 կնոջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին