Սպասվում է ծիրանենու մասսայական ծաղկում բազմամյա միջին ժամկետից շուտ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ ներկայացրել է ծիրանենու ծաղկման կանխատեսում՝ երեք մարզերի կտրվածքով։
«Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատի մարզում և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում սպասվում է մարտի 16-18-ը, Արմավիրի մարզում՝ 18-22-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետից շուտ է 25-28 օր»,- նշում են ՊՈԱԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա