«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողին սպանած երիտասարդին գտել են Սիսիանում
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 18-ամյա ուսանողին սպանած երիտասարդը հայտնաբերվել է Սիսիանում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից ու մանրամասնում, որ նա ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 12.22-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյանց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 2006 թ. ծնված Ռ. Հ.-ին, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 12-ի ժամը 11.30-ին Ռ. Հ.-ն Մամիկոնյանց փողոցի քոլեջի մոտ վիճաբանել է 21-ամյա մի երիտասարդի և չպարզված մի խումբ անձանց հետ, ովքեր ոտքերով, ձեռքերով, մահակներով հարվածներ են հասցրել Ռ. Հ.-ի մարմնի տարբեր մասերին, այդ ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել Ռ. Հ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մահ:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության, Արաբկիրի և Սիսիանի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ի ժամը 12-ի սահմաններում 21-ամյա երիտասարդը Սիսիան քաղաքում հայտաբերվել և քննության ներկայացնելու նպատակով ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Այդպես էլ չենք հասկանում, որ երկրում թևածող չարի մթնոլորտը ծանր հետևանքների է հանգեցնում
- ՔԿ. Պարզվել են «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության էական հանգամանքներ
- Դավիթ Թումասյան. Այսօր ուսանողի սպանության դեպքը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը
- Դանակահարություն՝ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ. 18-ամյա ուսանողը հիվանդանոցում մահացել է