Ալիև. Ադրբեջանն Արցախում ոչնչացրել և առգրավվել է 6 մլրդ դոլարի ռազմավար
«Մենք հիմա ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ»,- «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հարավային Կովկասի անկախության պատմության մեջ երբեք խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան այսօր, և սա Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքն է»,- ասել է նա։
Ալիևը նաև հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում «իրականացված հակաահաբեկչական գործողության» ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և որպես ավար առգրավել է մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա:
Նրա խոսքով, 2020թ. աշնանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրել և որպես ավար վերցվել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք։
«Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար։ Իհարկե, պարզ է, որ այն բոլոր զենքերը, որոնք նրանք օգտագործել են մեր դեմ, տրամադրվել են անվճար»,- նշել է Ալիևը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն հայտնում է, թե Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը
- ՌԴ ՊՆ-ն հրապարակել է իր հսկողության տակ Արցախի ՊՆ-ի հանձնած զինտեխնիկայի և սպառազինության քանակը
- ՌԴ ՊՆ. Բաքուն և Ստեփանակերտը պայմանավորվել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին