Առուշ Առուշանյան. Ես որևէ կուսակցության անդամակցելու հայտ չեմ ներկայացրել
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարում է՝ որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։
«Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։
Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է Առուշանյանը։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։ Ըստ մեր տեղեկությունների՝ Առուշ Առուշանյանի ՔՊ-ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետևանք է, քանի որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Առուշ Առուշանյանի հետ, որը մեզ հորդորեց նման հարցերով իրեն չզանգել և չանհանգստացնել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Առուշանյանի՝ ՔՊ-ական դառնալու գործում իր ներդրումն ունի նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Առուշ Առուշանյանը ՔՊ կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրե՞լ
- Առուշ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և ոչ մի խոսք ոչ սթափ վիճակում մեքենան վարելու մասին
- Առուշանյանի վարած «000 OO 00» համարանիշներով «յաշիկ»-ը տեղափոխվել է տուգանային հրապարակ
- 000 OO 00 համարանիշը գնել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին