Երևանի քաղաքապետարանում խուզարկությունից հետո ձերբակալվել են աշխատակիցներից 1-ը և ևս 4 անձ
Ըստ լրատվամիջոցների` ձերբակալվածը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանն է։
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Բացի այդ, կան ևս 4 ձերբակալվածներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,-հայտնել է Օհանջանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան