Այժմ մոտ ենք տարածաշրջանի խաղաղությանը․ Թուրքիայի նախկին վարչապետ
Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ «Թյուրքական պետությունների կազմակերպության» Աքսաքալների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը մասնակցել է Բաքվում ընթացող «Վերականգնել ճեղքված աշխարհը» խորագրով 11-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա, անդրադառնալով տարածաշրջանային տարբեր գործընթացներին, խոսել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակից։
«Որպեսզի Հարավային Կովկասը հասնի այնպիսի խաղաղության, անվտանգության ու բարօրության, որին արժանի է, անհրաժեշտ է որ տարածաշրջանի բոլոր երկրները իրականացնեն արդյունքակենտրոն աշխատանք։ Ղարաբաղն «օկուպացիայից» ազատագրվեց։ Այժմ մոտ ենք տարածաշրջանի խաղաղությանը»,- նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան