90-ականներին իշխանության էին ռեալիստները. դրա շնորհիվ հաղթահարեցինք դժվար ժամանակները.Լևոն Զուրաբյան
«Սառը պատերազմի ավարտից հետո, երբ փլուզվեց երկբևեռ աշխարհակարգը, մենք հայտնվեցինք միաբևեռ աշխարհակարգում՝ ԱՄՆ-ի գերիշխանությամբ: Անցումային վիճակում, երբ կատարվում է աշխարհակարգի փոփոխություն, բուռն գործընթացներ են ծավալվում, նաև պատերազմներ: Մենք այդ ժամանակաշրջանը բարեհաջող հաղթահարեցինք, որովհետև Հայաստանում իշխանության էին ռեալիստներ, Վրաստանում և Ադրբեջանում այդ ժամանակ իշխանության էին մարդիկ, որոնք Փաշինյանի մտածողությունն ունեին, ինչն էլ ճակատագրական դարձավ:
Մինչդեռ Հայաստանի իշխանություններն առաջնորդվում էին ռեալիզմի պատկերացումներով և հասկանում էին, որ ամենակարևորը երկրի ռազմական հզորությունն է՝ այդ ծանր ժամանակներում անվտանգություն ապահովելու համար,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Ես մի օրինակ հիշեցնեմ, որ կբացատրի այդ ժամանակվա իշխանության վերաբերմունքը պետության, առաջնահերթությունների հանդեպ։
Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատարն էի, 1996 թվականին նախագահական ընտրություններից առաջ նախագահին մի առաջարկ ներկայացրի՝ ընտրարշավի համար մոնտաժային ստուդիա կահավորել, մոտ 12000 դոլար կարժենար, նախագահը հրաժարվեց, ասաց՝ ավելի լավ է այդ գումարով ևս մեկ տանկ գնենք: Այն ժամանակ իշխանության էին ռեալիստները, հիմա՝ խաղամոլները»:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի. Լևոն Զուրաբյան
- Եթե Նիկոլ Փաշինյանի ուղեղում հնարավոր է քաղաքականությունն անջատել տնտեսությունից` նորմալ աշխարհում դա հնարավոր չէ․Լևոն Զուրաբյանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան