Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը Հնդկաստանում քննարկել է համագործակցության հարցեր
ՀՀ ՊՆ-ից հայտնում են.
«Աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14-ը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, Հնդկաստանի ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ։
Քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր»:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն արդեն երկու ամիս է՝ տեղեկատվություն չի հրապարակում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
- Կօգնենք ՀՀ-ին այնքան, որքան կարող ենք՝ հաշվի առնելով մեր պատմական կապերը․ Հունաստանի ՊՆ նախարար
- ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը