Իրավունք 16:12 14/03/2024 Հայաստան

Դեպք գիտեմ, որ նույն մարդուն 3.5 տարվա ընթացքում երրորդ անգամ են կանչել հավաքների. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր.«Վաղուց արդեն բոլորը գիտեն, որ նիկոլենց այսպես կոչված «վարժական հավաքները» իրականում մեծ մասամբ մարտական ծառայություն են առաջնագծում, համենայն դեպս գոնե մոտոհրաձիգների, հետախույզների և էլի շատ տարբեր ռազմական մասնագիտություններ ունեցող պահեստազորայինների համար։ Այսինքն «վարժական հավաքների» անվան տակ հավաքած քաղաքացիականների մեծ մասին տանում են դիրքերը պահելու»։ Նա նաև լրատվամիջոցներին խորհուրդ եր տվել հավաքների մասին պաշտոնական հաղորդագրությունը տարածելիս վերնագրերում «Վարժական հավաքներ» արտահայտությունը չօգտագործել։


Panorama.amԿարեն Վրթանեսյանից ճշտեց, թե ինչ  սկզբունքով են քաղաքացիներին կանչում հավաքների, քանի որ լինում են դեպքեր երբ ծանուցում են ստանում նաև պատերազմներին մասնակցածները։

Կ. Վրթանեսյան-Իրենք օրենքներն այնպես են փոխել, որ ում ուզեն, կարող են կանչել  հավաքների։ Սահմանափակում չկա դրված, ինչ-որ մեկին կարող են չկանչեն, իսկ մյուսին կարող են անընդհատ կանչեն։ Ես դեպք գիտեմ, որ նույն մարդուն այս 3.5 տարվա ընթացքում երրորդ անգամ են կանչել հավաքների, սկսզբից՝ եռամսյա, այնուհետև՝ 25-օրյա և  դրանից հետո կրկին կանչել են։ Կա դեպք, որ մարդը զինվորական է, զորացրվել է և 2.5 ամսից կանչել են վարժական հավաքի, նա սպա է։

Panorama.am-Ի՞նչ միտում եք տեսնում այդ երևույթի մեջ։

Կ. Վրթանեսյան-Սա հերթական  գործիքն է, որով պահեստազորի ցանկացած տղամարդու,  եթե նա լուրջ հիվանդություններ չունի, ընդորում, նաև չծառայածներին կարող են գործից կտրեն տանեն հավաքների՝ ինչքան ուզեն։ Ռեալ սահմանափակում չկա, կարող են անընդհատ կանչեն։ Սրա առաջին նպատակն այն է, որ այն շատ հարմար գործիք է, ում ուզում են ճնշում են։ Երկրորդ՝ բանակի ջախջախման ֆոնին, իրենք բանակը կազմաքանդում են, որովհետև այս իշխանությունները  բանակը դիտարկում են, որպես թշնամական կառույց, դրա համար ամեն ինչ անում են վերևից ներքև քանդելու համար։ Գեներալական կազմը կազմաքանդեցին։ Մինչև 2020 թվականը սկսեցին այդ գործընթացը, իսկ դրանից հետո այն մեծացավ և ահագնացավ, հիմա էլ իջնում են սպայական ավելի ցածր կամ նույնիսկ պայմանագրայիններին և այլն։ Վերջում թողնելու է մի փոքր՝ 15-20 հազարանոց ուժ, որը հավաքված է լինելու Նիկոլին հավատարմության սկզբունքով, ինչպես հիմա հավաքում են ոստիկանության որոշ ստորաբաժանումներին։ Իրենք չեն էլ թաքցնում այդ երևույթը և պարբերաբար սպառնում են զորահավաքներով։

Panorama.am-Այդ դեպքում ստացվում է, որ դրանք վարժական հավաքներ չեն։ Լրատվամիջոցներն ինչպե՞ս կարող են վերնագրեն դրանց մասին պաշտոնական հաղորդագրությունները։

Կ. Վրթանեսյան-Նման դեպքերում այդ պաշտոնական լուրերին կարելի է դնել հետևյալ վերնաքիրը. «ՊՆ-ն շարունակում է քաղաքացիներին տանել առաջնագիծ» կամ «Հավաքները շարունակվում են», բայց երբ գրում են «վարժական հավաքներ»,այն սուտ է, քանի որ վարժականն այդ 25 օրից 7 օրն է։ Ընդորում, մարդը, որը ենթադրենք 10-20 տարի առաջ է ծառայել կամ ընդհանարպես չի ծառայել, չի կարող 7 օրում որևէ բան սովերել։ Դիրք պահելը, հատկապես շրջանաձև պաշտպանությունը պահանջում է լուրջ վարժանքներ, այն ամիսների գործն է, 7 օրում նման բաներ չեն սովորեցնում։

Panorama.am-Դուք նշեցիք չծառայածներին հավաքների կանչելու մասին, ինչպե՞ս է այն հնարավոր։

Կ. Վրթանեսյան- Կան մարդիկ, որոնք դիսերտացիա են պաշտպանել չեն ծառայել, բայց պահեստազորի մեջ է և կանչում են հավաքների։ Կան նաև առողջական պատճառներով ազատված որոշ կատեգորիաներ, որոնց կանչում են հավաքների, ասում են՝ հո մենք ձեզ պատերազմ չենք տանում, այլ վարժական հավաքների։ Բայց այն ռեալ հավաք է և մարդուն տանում են 7 օրվա վարժանքների, այնուհետև համոզում, վախեցնում և բարձրացնում են դիրքեր։ Ընդորում վերջիններս լրիվ անպատրաստ են, քանի որ եթե ռազմական բախումներ են սկսվում, այնտեղ նրանք դիրքը չեն կարողանում պահել։ Եթե բախտները բերեց  և այդ դիրքում եղավ 5-6 փորձառու դիրքապահ, կարող է պահեն և մյուսներին էլ կասեն, թե ինչ և ինչպես է պետք անել։ Բայց կարող է դիրքում երկու ծառայած է լինում, կամ կապավոր է լինում, որը երբեք դիրք չի պաշտպանել, նա այլ ռազմական մասնագիտացում ունի, այդ դեպքում գերխնդիր կլինի դիրք պահելը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}