Կրթություն, գիտություն 10:23 14/03/2024 Հայաստան

Կոնսերվատորիայի ռեկտոր. Ինչպե՞ս բացատրել ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի

ԵՊԿ ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը ներկայացրել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան առանձին կարգավիճակով պահպանելու հիմնավորումները.

«Ամենայն հարգանքով վերաբերվելով գերատեսչական նախագծերին անհրաժեշտ եմ համարում օր առաջ հայտնել իմ  դիրքորոշումն արվեստի բուհերի միավորման և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ապագա ակադեմիական քաղաքի մաս դարձնելու, տեղափոխելու վերաբերյալ: Վստահ եմ, որ այս հարցում արժե ականջալուր լինել պրոֆեսիոնալների կարծիքին, նախքան վերջնական որոշում կայացնելը:

Գտնում եմ, որ Կոնսերվատորիան այլ արվեստի բուհերի հետ միավորելն առաջ կբերի մի շարք նոր խնդիրներ: Բոլոր ժամանակներում երաժշտական կրթության հարցը եղել է Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթությունների շարքում, և երաժշտարվեստը մշտապես պատվով է կատարել  ազգային ինքնության ամենաներկայանալիներից մեկը լինելու իր առաքելությունը։ Այս պատմական պահին, երբ Հայաստանի պետականության պահպանումը բոլորիս գերնպատակն է, երաժշտական մշակույթի նշանակությունը տասնապատկվում է:

1. ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.1 Կոնսերվատորիան գտնվում է Երևանի կենտրոնում, ինչպես Փարիզի, Ժնևի, Մոսկվայի, Տալլինի, Լայպցիգի, Բեռլինի, Վիեննայի, Մյունխենի, Պրահայի, Վարշավայի, Բեռնի, Լիոնի, Բուդապեշտի, Ամստերդամի, Հռոմի, Մադրիդի, Թբիլիսիի, Կոպենհագենի, Պետերբուրգի և մի շարք այլ եվրոպական առաջատար Կոնսերվատորիաները։ Կոնսերվատորիայի շենքը տեղակայված է Oպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարևանությամբ՝ ստեղծելով Օպերա-Ֆիլհարմոնիա-երաժշտական դպրոցներ-քոլեջներ-Կամերային երաժշտության ազգային կենտրոն-երաժշտական թանգարաններ և Կոնսերվատորիա համակարգված իդեալական երաժշտական բնական կամպուս-միջավայր՝ այն, ինչին միտված են ներկայիս պետական բարեփոխումները։ Տեխնիկական մասնագիտությունների համար միանգամայն ընդունելի է ուսումնառության կազմակերպումը կամպուսում, այնինչ մշակութային բուհերը մայրաքաղաքի մշակութային միջավայրի մաս են կազմում և այս պատճառով քաղաքաշինական նախագծերում Կոնսերվատորիան տեղակայված է փոքր կենտրոնում։

1.2 Միևնույն ժամանակ, գտնվելով փոքր կենտրոնում, Կոնսերվատորիան հեռու է փողոցի երթևեկելի հատվածից՝ անջատված լինելով Կոմիտասի արձանի հարակից այգով, հեռու աղմուկից։ Կոնսերվատորիայի շենքի հեղինակների մտահղացմամբ ԲՈւՀ-ն այնպես է տեղակայված, որ ներսում ընթացող երաժշտական գործիքների և երգիչների պարապմունքների ձայները չխանգարեն շրջակայքին։ Սրանով լուծված է նաև մի շատ կարևոր այլ հարց, որն է՝ Կոնսերվատորիայի շենքում ուսանողների մշտապես պարապելու հնարավորությունը, որովհետև անհնարին է ուսանողների ժամեր տևող վարժանքները լսել բնակելի տարածքներում։

1.3 Կոնսերվատորիայի դիրքը հարմար է նաև այն առումով, որ ուսանողներն ու դասախոսները, մեկ փողոց անցնելով, ներգրավվում են իրենց մասնագիտության կատարողական-գործնական մասին, որպես համերգի մասնակից-երաժիշտ և կամ ունկնդիր՝ այդպիսով հետ չմնալով համերգային ակտիվ գործունեությունից։

1.4. Կոնսերվատորիան չունի այլ մասնաշենքեր, հետևաբար նաև դասախոսների և ուսանողների տեղաշարժերի հետ կապված խնդիրներ։

Չեմ ցանկանում ծանրաբեռնել ասելիքս` թվարկելով կոնսերվատորիական կրթության  մանրամասներ, որոնք հղկվել են տասնամյակների ընթացքում։ Դրանց խաթարումը հաստատապես ավելորդ խոչընդոտներ է ստեղծելու երաժիշտների պրոֆեսիոնալ կայացման համար։

2. ԲՈՒՀԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

2.1 Կարևոր հանգամանք է նաև այն, որ առանձին անվանմամբ Պետական կոնսերվատորիա ունենալն ինքնին պատվաբեր է մեր երկրի համար։ «Կոնսերվատորիա» անվանումը չի կրկնում որևէ բուհի անվանում։ Ունենալով համալսարանական ընդգրկում, այն, այնուամենայնիվ, ոչ համալսարան է և ոչ էլ ինստիտուտ։ Սա ևս երաժշտական կրթության ինքնատիպության մասին է խոսում, ինչը պատահական լինել չի կարող։ Որպես առանձին համակարգ, այն գործում է առավել ճկուն, մոբիլ է և կերպարային իմաստով՝ ամբողջական։

2.2 Արվեստի բոլոր ճյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, և դրանց մեկ համակարգում ընդգրկելը կբերի երաժշտակատարողական արվեստի դիմազրկման, բազմաթիվ նրբություններ մեկ կենտրոնին հասցնելու և բացատրելու անհարկի երկարաձգումների և դրանցից բխող նախաձեռնողականության նվազման։ 

3. ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿ

3.1 Պատերազմով և համավարակով պայմանավորված որոշ ժամանակային ձգձգումներից հետո, կոնսերվատորիայի հիմնանորոգումը մտավ գործնական փուլ։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում առ այն, որ չնայած մեր երկրի շուրջ ստեղծված դժվարագույն իրավիճակի, տասնամյակներ հետաձգված հիմնանորոգումը նախաձեռնվում և իրականանում է պետական որոշմամբ ու միջոցներով։

Հիմնանորոգում և ԲՈւՀ-ի տեղափոխություն՝ երկու իրարամերժ գործընթաց․․․ Կրել դժվարություններ և լռելյայն տեղափոխվե՞լ․․․

4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

4.1 Միջազգային հավատագրման արդյունքներով բուհը  շենքային պայմանների մասով չունի միջազգային չափանիշների հետ կապված անհամապատասխանություններ։

4.2 Շենքի հնարավորություններն ու ուսանողության թվաքանակը ևս համապատասխանում են միջազգային չափանիշներին։

4.3 Կոնսերվատորիայի լսարանների առաստաղները  նախագծված են բարձր, ինչը ապահովում է անհրաժեշտ ռեզոնացիան` դա ևս մի առանձնահատուկ մասնագիտական նրբություն է։

4.4 Շենքի հիմնանորոգման հետ կապված խնդիրները վերաբերում են կոմունիկացիաների, օդափոխության համակարգի ներդրման, ջրահեռացման հետ կապված թերություններին, չօգտագործվող նկուղային հատվածներն օգտագործելի դարձնելու, արևի էներգիայի միջոցով խնայողության հետ, որի մասին անձամբ բարձրաձայնել եմ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրից և ստացել կառավարության կողմից դրական արձագանք՝ Կոնսերվատորիայի հիմնանորոգման անհրաժեշտության հաստատում։ Հիմնանորոգման արդյունքում այս բացերը կվերացվեն՝ բուհի ներկա շենքային պայմանները հասցնելով միջազգային չափանիշների, դարձնելով այն առավել գրավիչ։ Հարկավոր չէ տուրք տալ կեղծ լուրերին, թե իբր հիմնանորոգվող մասնաշենքի դասասենյակներին կից առանձին լողասենյակներ են կառուցվում՝ հետագայում շենքը հյուրանոց դարձնելու նպատակով։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ լողասենյակներ նախագծված չեն հիմնանորոգվող մասնաշենքում։

5. ՈՒՍՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ

5.1. Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտները սպասված մասնագետներ են լավագույն միջազգային համերգային հարթակներում: Ուսումնառությունն ավարտելուն պես մեր ուսանողները աշխատում են բազմաթիվ երկրների օպերային թատրոններում, սիմֆոնիկ և կամերային նվագախմբերում, ուստի արդյունավետության ցուցանիշներով  Կոնսերվատորիան մնում է բարձր դիրքերում։ Այս պահին էլ մեր ուսանողները փայլում են Կոնսերվատորիայում ընթացող «Էրազմուսի» ուսումնական և համերգային ծրագրերում։ Ուսանողների այսպիսի արդյունքները միայն իրենց տաղանդին վերագրելը արդար չէր լինի։

5.2.  Նշեմ, որ օտարերկրյա ուսանողների թվով Կոնսերվատորիան, տոկոսային հարաբերությամբ, հանրապետությունում առաջատարն է։

5.3. Վերջին ուսումնասիրությունների համաձայն Կոնսերվատորիայի շրջանավարտների 80%-ն աշխատում է մասնագիտությամբ։

6. ALMA MATER-100

6.1. ԵՊԿ-ն միակ համահայկական երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունն է՝ երաժշտական Alma Mater-ը, ԵՊՀ-ից հետո հիմնադրված երկրորդ պետական բուհը։ 2021 թվականին, չնայած հետպատերազմյան հոգեբանական բարդագույն շրջանի, բուհը պետական աջակցությամբ նշեց իր 100-ամյա հոբելյանը, ինչը երաժշտական բարձրագույն կրթության նկատմամբ պետական հոգածության օրինակ է։

6.2. Կոնսերվատորիայի մասնագիտական կրթական ծրագրերը չեն կրկնում որևէ այլ բուհի կրթական ծրագրերը։ Իմ պաշտոնավարման առաջին տարում միավորվել են միևնույն գործառույթներով աշխատող մի շարք ամբիոններ։ Բուհն ունի նոր մասնագիտացումների պահանջ․ այս պահին մշակվում է մանկավարժական մասնագիտացման` երաժշտական մանկավարժության ուսումնական ծրագրերի փաթեթը, որի շահառուները բացառապես մեր բուհի ուսանողներն են լինելու։ Մասնագիտական որակի ապահովման տեսակետից ևս, ճիշտ չեմ համարում երաժշտակատարողական կրթության և արվեստի մյուս ճյուղերի կրթական գործընթացների միավորումը։

7. ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱ

7.1. Կոնսերվատորիայի ամենակարևոր լաբորատորիաներից է Օպերային ստուդիան, որը հիմնական շենքի մաս է կազմում և որի ակտիվ գործունեության մասին են վկայում ստուդիայի նորանոր պրեմիերաները։ Ստուդիան հիմնադրվել է կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի (Մարտիրոս Սարյանի որդու) ջանքերով, ով շուրջ 26 տարի ղեկավարել է Կոնսերվատորիան։ Անհավանական է, բայց՝ փաստ, որ դժվարագույն պայմաններում իրականանում է օպերային ժանրի այլընտրանքային մի հարթակ՝ հաղթահարելով ժանրի ողջ արտադրական պրոցեսի խնդիրները՝ դեկորներ, հանդերձանք, պրոյեկցիաներ։

Օպերային ստուդիայի բոլոր նախաձեռնություններին  ներկա են եղել և աջակցել են նոր սերնդի հայ աշխարհահռչակ մշակութային գործիչներ` թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, նկարիչ Տիգրան Ձիթողցյանը։ Ստուդիայի աշխատանքներին մշտապես աջակցել են ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու նվագախմբի առաջատար երաժիշտները։ Ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը։ Ստուդիան իր շուրջն է համախմբել նաև արտերկրում բնակվող մի շարք գործիչների։ Այս թանկարժեք ծրագրերն իրականանում են արտակոնսերվատորիական ներդրումների հաշվին՝ գեղարվեստական ղեկավարի նվիրման և ջանքերի շնորհիվ։  Մասնակիցներն ու ղեկավարությունն իրագործում են այս ամենը անշահախնդրորեն։ Իրականացվել են երեք բարդագույն օպերաների պրեմիերաներ և մի շարք թեմատիկ համերգներ։

8. ԵՊԿ-Ի ՖՈՆԴԵՐՆ ԻԲՐԵՎ ՈՂՋ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ/ԿԵՆՏՐՈՆ
8.1. ԵՊԿ-ի հարստության մաս են կազմում Կոնսերվատորիայի գրադարանը, ձայնադարանն ու ֆոլկլորագիտության ֆոնդերը, որոնք սպասարկում են ոչ միայն Կոնսերվատորիային, այլև երաժշտական ողջ համակարգը՝ ներառյալ երաժշտական ու արվեստի դպրոցները, քոլեջները, թանգարանները։ Խաթարման վտանգի կբերվեն նաև այս երկարամյա համակարգված կապերը, երաժշտական օղակների հետ առնչությունները:

9. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՎՏԱՆԳ

9.1. Մանկավարժական, կատարողական և գիտամանկավարժական (բակալավրիատ և մագիստրատուրա) պրակտիկան մեր ուսանողներն անցկացնում են արտագնա ձևաչափով՝ շենքի մոտակայքում գտնվող մասնագիտացված ստուդիաներում, դպրոցներում և քոլեջներում, որոնց հետ գործնական կապեր են հաստատված: Կոնսերվատորիայի տեղափոխման պահից այս ձևաչափը հարկադրաբար կկասեցվի՝ վտանգելով մեր բուհի միջազգային չափանիշներին համապատասխանեցման կարևոր գործընթացը:

10. ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈՒԴԻԱ-ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

10.1. Վերջին տարիներին Կոնսերվատորիայում ընթանում են նաև ձայնագրման ստուդիա-լաբորատորիայի ակտիվ աշխատանքներ: Բուհի բազմաթիվ միջոցառումները սպասարկելուց բացի, այն յուրաքանչյուր ուսումնական տարեսկզբին թողարկում է Կոնսերվատորիայի լավագույն շրջանավարտների կատարումներն ընդգրկող ձայնասկավառակներ։ Միայն այս տարի թողարկվել է ներբուհական մրցույթների հաղթողների երեք ձայնասկավառակ։
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ապագա կամպուսում ստեղծել երաժշտության առանձին ֆակուլտետ, որին պատրաստ ենք աջակցել։ Հուսանք, որ այն կդառնա մրցակցային-այլընտրանքային երաժշտական ևս մեկ կրթական հնարավորություն, կլինի գրավիչ, նախընտրելի և կապացուցի իր  առավելությունները։

ԵՊԿ ողջ անձնակազնը իր անհամաձայնությունն է հայտնել մարտի 12-ին կայացած կոնսերվատորիական ընդհանուր ժողովի ժամանակ՝ հարյուրամյա ԲՈւՀ-ը ֆակուլտետ դարձնելու, իր միջավայրից կտրելու և ակադեմիական քաղաքում ուսումնառությունը կազմակերպելու ծրագրին։ Միջավայրը ձևավորվում է երկարամյա աշխատանքի և սերունդների հերթափոխման, մի շարք արժեհամակարգային կուտակումների արդյունքում, ինչի հետ հարկավոր է հաշվի նստել։  

Երբ բուհի առջև ծառացած մի շարք խնդիրներ հրատապ լուծումներ են պահանջում, ֆիզիկապես բուհի այլ տարածք տեղափոխությունն ու այլ բուհի հետ միավորումն ուղղակի շռայլություն կարելի է համարել։

Բուհն ունի.
✓ Երաժշտական գործիքների ձեռքբերման անհրաժեշտություն, ինչի ուղղությամբ արված է և արվում է  մեծ աշխատանք:
✓ Աշխատավարձերի բարձրացման հետ կապված պահանջվում են  անհետաձգելի լուծումներ։
Վերջին կետի հետ կապված, կարծում եմ, անհրաժեշտ են հավելյալ պարզաբանումներ:
Բանն այն է, որ կրթական համակարգի մաս լինելով հանդերձ, Կոնսերվատորիան աշխատում է բոլոր բուհերից տարբերվող ձևով՝ յուրաքանչյուր ուսանողի հետ անհատապես։ Սա է պատճառը, որ մեկ ուսանող - մեկ դասախոս ֆինանսավորումը չնչին է` ի տարբերություն այլ բուհերի մեկ կուրս - մեկ դասախոս ֆինանսական հարաբերակցության։

Իրականում սա թանկ կրթություն է, որը որևէ եզր չունի միջազգային երաժշտական կրթության պետական և մասնավոր վարձատրության չափի հետ։ Եվրոպական կոնսերվատորիաների վարձավճարը կազմում է տարեկան 30 000- 40 000 եվրո, մասնավոր ժամի արժեքը սկսվում է ժամում 50 եվրոյից։ Մեր բուհի նկատմամբ պահաջները միջազգային են, աշխատավարձերը՝ անհամեմատելի. ժամի արժեքը՝ մոտ 2-3 դոլարին համարժեք դրամ է կազմում։

Խորհրդային շրջանում Կոնսերվատորիայի դասախոսը բուհական համակարգի ամենաբարձր վարձատրվողներից էր։ Արվեստի բուհերի միավորումը չի կարող որակապես դրական կերպով ազդել կոնսերվատորիական կրթության արդյունավետության վրա։ Այլ բուհերի համեմատ մի քանի անգամ ցածր աշխատավարձի պայմաններում աշխատող պրոֆեսորադասախոսական անձնակազմն ապահովում է հանրապետական երաժշտապրոֆեսիոնալ կադրերի պահանջարկն ու ամենաբարձր կարգի բեմահարթակներում և մրցույթներում մեր շրջանավարտների ներկայացվածությունը։ Տեխնոլոգիաները, թվայնացման նորագույն նվաճումներն ու արհեստական ինտելեկտը դեռևս  չեն ստեղծել հին վարպետներ՝ Ստրադիվարիուսի, Գվարներիի որակի և կատարելության գործիքներ։ Այսօր էլ հնագույն ջութակը մնում է անգերազանցելի, և այն ձեռքն առնելը լրջագույն վաստակ է պահանջում։ Սա մեր ոլորտի առեղծվածներից է։ Ամեն բանի նորը չէ, որ լավ է՝ որքան էլ պարադոքսալ հնչի։ Հարմոնիայի դասընթացի կարևորագույն օրենքն ասում է՝  հարմոնիայի խնդիրը ճիշտ է լուծված, բայց երաժշտականորեն՝ վատ։

Ինչպե՞ս բացատրել սա ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի։ Օրական 8-10 ժամ պարապող ուսանողի և առավոտից մինչև ուշ երեկո Կոնսերվատորիայում գտնվող դասախոսի ծանրաբեռնվածությունը պետականորեն վերակազմակերպելու կարիք ամենևին չկա։ Համավարակի ծանր շրջանն ուղղակի ողբերգություն էր Կոնսերվատորիայի համար։

Արվեստի միակ անբեկանելի չափանիշը մնում է անզուգականությունը, անհատականությունը՝ ԱՆՆՄԱՆԸ։  Տաղանդը խելացի է։ Այսպես են մտածում մեր ոլորտի բազմաթիվ տաղանդավորներ։ Ականջալուր լինենք նրանց և միայն կշահենք։

Չպետք է թույլ տալ, որ խառնակ ժամանակների հորձանուտը կլանի նուրբ աշխարհների հմայքը»։  

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}