Եվրախորհրդարանը հաստատել է արհեստական ինտելեկտի մասին աշխարհում առաջին օրենքը
Եվրախորհրդարանը հաստատել է արհեստական ինտելեկտի օգտագործումը կարգավորող օրենսդրությունը։ «Կողմ» է քվեարկել 523, «դեմ»՝ 46, «ձեռնպահ»՝ 49 պատգամավոր։ Այդ մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։
Այդ հարցով բանակցողներն փաստաթուղթն ընդունել էին 2023 թվականի դեկտեմբերին։
«Նոր կանոններն արգելում են արհեստական ինտելեկտի որոշ հավելվածներ, որոնք սպառնում են քաղաքացիների իրավունքներին, ներառյալ զգայուն բնութագրիչների վրա հիմնված կենսաչափական դասակարգման համակարգերը, ինչպես նաև դեմքի պատկերների ոչ նպատակային հավաքագրումը ինտերնետից կամ տեսախցիկների կադրերից՝ դեմքերի ճանաչման տվյալների բազա ստեղծելու համար»,-ասվում է օրինագծի կետերից մեկում։
Օրենքն արգելում է նաև իրավապահ մարմինների կողմից նույնականացման կենսաչափական համակարգերի օգտագործումը: Բացառություն են այն դեպքրեը, երբ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներն անհրաժեշտ են անհայտ կորածներին գտնելու կամ ահաբեկչությունները կանխելու համար։ Իրական ժամանակում գրոծող նման համակարգերը կարող են գործարկվել միայն խիստ նախազգուշական միջոցների պահպանմամբ, ժամանակային և աշխարհագրական ծածկույթի սահմանափակումներով: Դրանց օգտագործումը կպահանջի հատուկ նախնական դատական կամ վարչական թույլտվություն:
Հարակից հրապարակումներ`
- Արհեստական ինտելեկտի զարգացումը թույլ կտա աշխատանքային շաբաթվա տևողությունը կրճատել․ Բիլ Գեյթս
- Beatles-ի նոր երգը թողարկվել է արհեստական ինտելեկտի շնոհիվ
- Արհեստական ինտելեկտը ԱՄՆ-ի բանակում փորձարկումների ժամանակ որոշել է սպանել օպերատորին