Տիգրան Աբրահամյան. Անբարոյականության մրցավազք է սկսվել` Ադրբեջանին իակողմանի զիջումների գնալու հարցում
«Հայտնի ասուլիսով Փաշինյանը բացեց հայտնի 4 գյուղերի հանձնման թեման, իսկ դրանից անմիջապես հետո, ողջ իշխանական քարոզչությունն իր դեմքերով, մեդիայով, տելեգրամյան ալիքներով մի բան են ասում` հանձնման ենթակա 4 գյուղերը Տավուշի մարզի վարչական մասում չեն, պետք է հանձնել»,-ահազանգում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա ընդգծում է՝ այսինքն` Արծվաշենը, նույն Տավուշի մարզի մի շարք հատվածներ, Գեղարքունիքի, Վայոց ձերի և Սյունիքի մի շարք տեղամասեր օկուպացված Ադրբեջանն իր ագրեսիան որպես պատմական արդարության իրականացում է ձևակերպում, սրանք միակողմանի գյուղեր են հանձնում:
«Անբարոյականության մրցավազք է սկսվել` Ադրբեջանի պահանջներին լեգիտիմություն հաղորդելու և միակողմանի զիջումների գնալու հարցում:
Հավասարապես դավաճանությամբ են զբաղված բոլոր նրանք, ովքեր ուղղակի և անուղղակի ձևով աջակցում են իշխանության հանձնողական քաղաքականությանը և ապահովում կեղծ թեզերի և միակողմանի զիջումների տեղեկատվական բլոկը` մեկն իր դեմքով, մեկը` հանձնարարությամբ, երրորդը` հոդված գրելով»,-գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի 4 գյուղը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում, 29.800-ից դուրս են․ Գնել Սանոսյան
- Բարբաջանք է. Քաղաքացիները՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին
- Քաղաքագետ. Նիկոլն արդեն հանձնել է ադրբեջանցիների պահանջած՝ այսպես կոչված անկլավները
- Նիկոլ Փաշինյան. Չեմ բացառում, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան