Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է քաղաքապետարանի վարչություններից մեկը
Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում գտնվող Ճարտարապետության և շինարարության վարչությունում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ՌԿ-ն։
Քաղաքապետարանից հաստատում են տեղեկությունը։
«Թե ինչ գործի շրջանակում է իրականացվել խուզարկությունը, դեռ չեն հայտնում։
Հակակոռուպցիոնի 2 աշխատակիցներն արդեն դուրս են եկել շենքից, լրատվամիջոցներից մեկը ֆիքսել է՝ նրանց ձեռքին փաթեթավորված տոպրակ կար, թե ինչ էին տանում, պարզ չէ»,-գրում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան