
Սուրենյանցի «Սալոմե» կտավը վերադառնում է Ազգային պատկերասրահի ցուցադրություն
Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
1929 թվականին Հռոմից Երևան տեղափոխված այս գլուխգործոցը մշտապես ներկայացված է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ազգային պատկերասրահից հայտնում են, որ 2019 թվականին «Սալոմեն» հիմնովին վերականգնման նպատակով տեղափոխվել էր Ազգային պատկերասրահի Վերականգնման և կոնսերվացման բաժին։ Չորս տարի տևած համալիր վերականգնումը Վարդգես Սուրենյանցի ամենատպավորիչ և ազդեցիկ կտավներից մեկին՝ «Սալոմեին», վերադարձրել է իր երբեմնի տեսքն ու շքեղությունը։
«Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակներում՝ մեկ գործի ցուցադրությամբ, այն շուտով կներկայացվի հանրությանը։
Գեղարվեստական այս բարձրարժեք կտավը դասվում է համաշխարհային կերպարվեստում Սալոմեին նվիրված լավագույն երկերի շարքին։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին