Զատիկին ընդառաջ ձուն չի թանկանա. Թռչնաբույծներն են վստահեցրել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ տնտեսավարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ և առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին