Հայաստանը դարձել է Ռուսաստան մարգարիտի հիմնական մատակարարը
Անցած տարվա ընթացքում Ռուսաստանը ներմուծել է 3.4 անգամ պակաս բնական և աճեցրած մարգարիտ՝ 818 հազար դոլար ընդհանուր գումարով, քան 10 տարի առաջ։
Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ներն ու մանրամասնում, որ կրճատվել է այն երկրների թիվը, որտեղից ներմուծվել են թանկարժեք քարերը։
Այսպես, 2023 թվականի վերջին Ռուսաստանը ներմուծել է գրեթե 818 հազար դոլարի մարգարիտ, ինչը 3,4 անգամ պակաս է տասը տարի առաջվա 2,8 միլիոն դոլարից։
Անցած տարի մարգարիտների հիմնական մատակարարը Հայաստանն է եղել, որն ընդամենը 10 ամսում արտահանել է 390 հազար դոլարի մարգարիտ, իսկ ամբողջ տարվա կտրվածքով՝ մոտ 468 հազարի։
2023-ին Մոսկվան մարգարիտ է գնել նաև Չինաստանից՝ 239 հազար դոլարի, Թայլանդից՝ 107 հազա դոլարի, Հոնկոնգից՝ 82 հազար դոլարի։
Նախորդ տարիներին Ռուսաստանը մարգարիտ գնում էր նաև Ֆրանսիայից, Չապոնիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից։ Ռուսաստանը Հայաստանից մարգարիտ սկսել է գնել 2017 թվականից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա