Անուշ Պողոսյան․ Կոռեկտության կոչ
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․
«ԿՈՉ ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ․․․․
Բազմիցս անդրադարձել եմ բազմաթիվ ինսուլինկախյալ հիվանդների բողոքին՝ կապված կենտրոնացված կարգով ստացվող «Գենսուլին» դեղորայքի անարդյունավետ ազդեցության մասին։ Հիավնդները բողոքներ էին ներկայացրել և ՀՀ կառավարություն, դիմել էին ՀՀ առողջապահության նախարարություն, սակայն խնդիրը այդպես էլ լուծում չստացավ։
Եվ ահա 21 խիզախ էնդոկրինոլոգներ նամակ- բողոք են ուղարկել ՀՀ կառավարություն՝ հայտնելով իրենց մասնագիտական անհանգստությունը այդ դեղորայքի հետ կապված։ Հիվանդների մի խումբ էլ պատրաստվում է դատի տալ նախարարությանը՝ իրենց առողջությունը վնաս հասցնելու համար․․․․․․
ՀՀ առողջապահության նախարարություն ` ականջալուր եղեք այս բողոքներին, քանի որ դա ձեր պարտականությունն է․
Իսկ ի պատասխան CivilNet-ի հրապարակմանը, առաջարկում եմ հարցազրույցներ կազմակերպել դեկոմպեսացված շաքարախտով, դեղորայքից բողոքող հիվանդների և բժիշկ-էնդոկրինոլոգների հետ, ինչպես նաև լրագրողական փաստահեն նյութ պատրաստել առողջապահության նախարարության կողմից գնումների իրականացման մասին․․․․
Հ․Գ . Անահիտ Ավանեսյան, կոռեկտության կոչը և լրագրողական էթիկայի դասերը Ձեր « պատմաբան » մամուլի պատասխանատուին չէին խանգարի, իսկ մնացած հարցերը կքննարկվեն իրավական դաշտում․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հիվանդներին տալիս են մի ինսուլին, որից շատ երկրներ հրաժարվել են․ Անուշ Պողոսյան
- Դեղատներում հայտնաբերվել են վաճառքի ոչ ենթակա ինսուլինի որոշ տեսակներ և Դիաբետոն ՄՌ դեղահատեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան