Կարծում եմ, որ մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել. Արսեն Թորոսյանին Անահիտ Ավանեսյանի արձագանքը
«Կարմրուկից չէ, որոշ անձինք արագ եզրահանգումներ էին արել երեխայի մահվան պատճառի հետ կապված, սակայն պետք է դատաբժշկական փորձաքննությունը իր եզարակցությունը տա, որ պարզենք թե որն է եղել մահվան պատճառը»,- կառավարության շենքի դիմաց տված ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով երեխայի մահվան պատճառների վերաբերյալ հարցին։
Նախարարը նաև հայտնեց, որ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգն օր-օլրի կարգավորվում է, քանի որ թե՛ դեղատոմս դուրս գրողները, թե՛ հիվանդները համակարգին սովորում են։
«Արդեն 90 հազարից ավել էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ լավ աշխատում է»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը և միաժամանակ ներողություն խնդրեց քաղաքացիներից, քանի որ ցանկացած համակարգի ներդնելուց ժամանակ է պետք, որպեսզի այն աշխատի։
Արձագանքելով առողջապահության նախկին նախարար Արսեն Թոթոսյանի հայտարարությանը, թե էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանը պատրաստ չէին՝ Ավանեսյանն ասաց. «Կարծում եմ, որ մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել և ասել, որ հաջորդ դարերում կլինեն ավելի պատրաստված հասարակություններ, տեխնիկաներ և ոչինչ չանել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան