Բաքվից հարձակվել են ԵԽ-ի վրա Հայաստանի հետ կապերի ամրապնդման բանաձևի ընդունման պատճառով
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հարձակվել է Եվրախորհրդարանի վրա՝ կապված մարտի 13-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի հետ, որում խորհրդարանականները գործադիր կառույցներին խորհուրդ են տվել ամրապնդել հարաբերությունները Եվրամիության և Հայաստանի միջև։
«Եվրախորհրդարանի 2024 թվականի մարտի 13-ի բանաձևը, լինելով անհիմն և կողմնակալ, նաև երկակի ստանդարտների վառ օրինակ է մեր երկրի նկատմամբ»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Բաքուն Եվրախորհրդարանին առաջարկել է «Եվրոպայում լուծել ավելի լուրջ խնդիրներ ՝ ռասայական խտրականության, իսլամաֆոբիայի, այլատյացության, ծայրահեղականության և միգրանտների նկատմամբ անմարդկային վարքագծի»:
«Այնպիսի բանաձևերը, ինչպիսին ընդունվել է, ոչ մի կապ չունեն այն արժեքների հետ, որոնք նրանք հռչակում են, ինչպես նաև ամբողջությամբ զրոյացնում են Եվրախորհրդարանի՝ որպես ինստիտուտի դերը»,-հավելել է Հաջիզադեն։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը (ԵԽ) բանաձև է ընդունել Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասին։ Խորհրդարանականները գործադիր կառույցներին խորհուրդ են տվել ամրապնդել հարաբերությունները Եվրամիության և Հայաստանի միջև։ Պատգամավորները նաև կոչ են արել ուսումնասիրել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու առաջարկը։ Բանաձևի հեղինակները կարծում են, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի սահմանափակող միջոցներ կիրառել ինքնիշխանությանը սպառնացող երկրների դեմ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ բանաձևով Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտվում ՀՀ-ի ինքնիշխանությանը. Նիկոլ Փաշինյան
- Եվրախորհրդարանը ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին