ԵԽ նախարարների կոմիտեն քննարկում է Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ երկու վճռի իրականացման ընթացքը
Այս շաբաթ՝ մարտի 12-14-ը ԵԽ Նախարարների կոմիտեն անցկացնում է եռամսյակային հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է, թե ինչպես են Եվրոպայի խորհրդի անդամ երկրները կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները:
Ինչպես Panorama.am-ին հայտնեցին ԵԽ-ից, հանդիպման օրակարգում Հայաստանի դեմ ներկայացված գանգատով մի վճիռ կա՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով։
Այս գործը վերաբերում է 1999-2013 ընթացքում Գրիշա Վիրաբյանի խոշտանգումներին ու գործով անարդյունավետ հետաքննությանը, ներառյալ այն պնդումները, որ դաժան վերաբերմունքը քաղաքական դրդապատճառներ է ունեցել:
Օրակարգում Հայաստանի վերաբերյալ ևս մեկ գործով վճիռ է ներառված։
Խոսքը «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի մասին է, որը վերաբերում է Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ ԵԽ-ում նշում են, որ հանցագործը՝ Ռամիլ Սաֆարովը Ադրբեջան տեղափոխվելուց հետո արտասահմանում կատարված էթնիկ ատելության հողի վրա կատարած հանցագործության համար պատիժը չի կրել, ազատ է արձակվել։
ԵԽ նախարարների կոմիտեի եզրակացությունները կհրապարակվեն մարտի 15-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան