Բուհերի միավորման ծրագիրն օրենք է. Ժաննա Անդրեասյան
«Մենք շատ պատրաստկամ ենք, սա բարդ, բազմաշերտ գործընթաց է, պարզ է, որ շատ բան պետք է հաշվի առնվի, բոլոր կարծիքները կլսեք»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով բուհերի միավորման, մասնավորապես Կոմիտասի անվան պետական կոնսերտավորիայի տեղափոխության հետ կապված հարցերին։
Նա նշեց, որ ուրախ է՝ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմն ակտիվ է, միասին խոսելու կարիք ունեն. «Մենք իրենց ավելի լավ հասկանալու, իրենք ծրագիրն ավելի լավ պատկերացնելու համար պետք է խոսել»։
Ըստ նախարարի, միակ ճիշտ ճանապարհն անընդհատ քննարկումների միջոցով հասկանալն է, թե որն է լավագույն տարբերակը։
Հարցին՝ հնարավո՞ր է բուհերի միավորման ծրագիրը վերանայվի և կոնկրետ Կոնսերվատորիայի հարցն առանձնացվի, Ժ. Անդրեասյանն ասաց. «Բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին մի հովանոցի տակ գործելու ծրագիրը օրենք է, քանի որ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատված է Ազգային ժողովի կողմից, որտեղ ֆիքսված է մեր թիրախը, թե պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է ունենանք, և դրա շրջանակներում ցանկացած քննարկում, իհարկե, պետք է տեղի ունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Կոնսերվատորիայի ռեկտոր. Ինչպե՞ս բացատրել ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի
- Կոմպոզիտորների միությունը դեմ է Կոնսերվատորիայի՝ որևէ այլ կառույցի մաս կազմելուն
- Կոնսերվատորիան տեղափոխելն աբսուրդի ժանրից է. օպերային երգիչ Հայկ Տիգրանյան
- Իսաբեկյան. Գեղարվեստի ակադեմիան արժանի չի այս վերաբերմունքին
- Համակոնսերվատորիական ժողովում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք Կոնսերվատորիայի տեղափոխման դեմ. Բալդրյան
- Շատ պաշտոնյաներ որոշել են՝ իրենք խելացի բան են անում և հետո մի ամբողջ հասարակություն ճռռում է այդ իրենց գաղափարի հետևանքով. Հեքեքյան
- Հրաչուհի Բասենց. Ձեռքներդ հեռու մեր սրբատեղից... Կոնսերվատորիայից
- Միակ լավագույն տարբերակը դա է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Կոնսերվատորիայի տեղափոխության մասին
- ԿԳՄՍՆ ներկայացուցիչը չէր սպասում Կոնսերվատորիայի դասախոսների, ուսանողների հախուռն դիրքորոշման. Հասմիկ Պապյան
- Արայիկ Մանուկյան. Կարո՞ղ եք, Երևանին վերադարձրեք ակադեմիական քաղաքի իր էությունը
- Կոնսերվատորիան տեղափոխելով այլ վայր՝ նշանակում է կտրել երաժշտական կյանքի զարկերակը. Լիլիթ Մարտիրոսյան
- Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու մտահոգությունները. ԵՊԿ ռեկտորատ
- Աննա Պողոսյան. Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան, սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը
- Քննարկվել է «Ակադեմիական քաղաք»-ի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան