Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կայցելի Հայաստան և Ադրբեջան
«Այս շաբաթ այց կլինի Ադրբեջան, իսկ մեկ շաբաթ անց՝ Հայաստան»,- newsgeorgia.ge- փոխանցմամբ, այսօր լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, Բակվի և Երևանի հանդիպումներում կքննարկվեն «բոլոր կարևոր հարցերը», այդ թվում՝ խաղաղության ապահովումը։
«Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, և այստեղ դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է խաղացել՝ ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն խթանելու համար»,-հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանը բացառում է Սաակաշվիլու փոխանցումն Ուկրաինային
- Մրցույթ` Վրաստանի բուհերում 2024-2025 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
- Ուկրաինայի Չեռնովցի քաղաքում ապամոնտաժել են Պուշկինի հուշարձանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան