Քաղաքական 22:36 14/03/2024 Հայաստան

Խոշոր միջազգային ներդրողները հայցեր են ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության

Հայաստանի վարկանիշը միջազգային ներդրողների շրջանում շարունակում է իր հետեւողական անկումը, ինչի հարցում նպատակաուղղված ջանքեր են գործադրել ՀՀ գործող   իշխանությունները: Այսօր արդեն մի շարք խոշոր ընկերություններ  հայցեր են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝  ընդդեմ ՀՀ կառավարության։ Դրանց թվում են՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը,  «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի» ընկերության բաժնետերերից «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն, ԶՊՄԿ-ի 12.5֊%-ի բաժնետեր հանդիսացող Walnort Finance Limited LLC շվեյցարական ընկերությունը։ Այդ մասին ասվում է pastinfo.am-ի հրապարակման մեջ։

Նշված ընկերությունների ոլորտային հետաքրքրությունները տարբեր են՝ աղբահանության մշակումից մինչեւ ոսկու եւ մոլիբդենի, պղնձի արդյունահանում, սակայն բոլորն էլ վիճարկում են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ կառավարության  գործողությունների իրավաչափությունը կամ հանցավոր անգործությունը, որոնց հետեւանքով  միջազգային ներդրողները խոշոր վնասներ են  կրել, սակայն  չինովնիկների «դուխով» անկոմպետենտության համար վճարելու ենք մենք՝ քաղաքացիներս:

«Սանիթեք»-ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ՀՀ կառավարության դեմ ներդրումային հայց ներկայացնելու մտադրության մասին նշված ընկերություններից առաջինը հայտարարեց «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը։

2021 թվականի մարտի 29-ին պաշտոնապես հայտարարվեց, որ  «Սանիթեք» ընկերությունն ու վերջինիս բոլոր բաժնետերերը, ովքեր հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ, ավարտել են Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված իրենց՝ միջազգային արբիտրաժային դատարան հայցի ներկայացման հաջորդ փուլը: «Օտարերկրյա ներդրողներն արդեն իսկ ներկայացրել են իրենց հայցը միջազգային արբիտրաժային դատարան՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի 9-րդ հոդվածի («Լիբանան-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր»), «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի («Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր») և «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 36-րդ հոդվածի»,- նշվում է 2021 թվականի մարտի 29-ին ընկերության տարածած հաղորդագրության մեջ, որի հետ պայմանագիրը խզելու մասին Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր 2019 թվականի հոկտեմբերին։ 


Ներդրումային արբիտրաժային հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID), որը գտնվում է Վաշինգտոնում: 2021 թվականի  ապրիլի 6-ին հայցը գրանցվել է, իսկ նույն տարվա  սեպտեմբերի 27-ին՝ սկսվել են լսումները։

Ընկերությունը պնդում է, որ  վեճը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության խտրական և բռնագրավվող (էքսպրոպրիացիա) գործողություններից, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանը չի  կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և, ի վերջո, մինչ կոնցեսիոն պայմանագրերի ժամկետը լրանալը հեռացրել  է «Սանիթեք»-ին՝ փոխարինելով պետական աղբահանության ընկերությամբ: «Այս մոտեցումն ուներ քաղաքական դրդապատճառ, որի նպատակն էր «Սանիթեք»-ին դարձնել քավության նոխազ՝ քաղաքական առավելություն ստանալու համար՝ քաղաքապետարանին մեղադրելով աղբահանության ոլորտի ղեկավարման և «Սանիթեք»-ի նկատմամբ վերահսկողության ռազմավարական բացթողումների մեջ»,- պնդում են միջազգային ներդրողները՝ նշելով, որ պետական աղբահանություն իրականացնող ընկերությունը գործունեություն է ծավալում շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան այն պայմանները, որոնք տրամադրվել էին «Սանիթեք»-ին. ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության վերաբերմունքը օտարերկրյա ներդրողների հանդեպ կամայական է և խտրական:

Արբիտրաժային գործընթացն արդեն մոտենում է ավարտին։  Վերջին լսումները կայացել են 2023թ-֊ի դեկտեմբերին։ «Սանիթեք»-ը միջազգային ատյանում փաստեր է ներկայացրել, որ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների գործողությունների հետեւանքով  ընկերությունը խոշոր վնասներ է կրել եւ տարբեր փորձագետների գնահատմամբ՝ խոսքը կարող է գնալ շուրջ 40 մլն դոլարի փոխհատուցման մասին։  ՀՀ կառավարությունը ներգրավել է փաստաբաններ, որոնց, ըստ մեր աղբյուրների, արդեն իսկ վճարվել է 900.000 ԱՄՆ դոլար, սակայն պաշտոնական Երեւանի դիրքերը բավական թույլ են գնահատվում ու մեծ է «Սանիթեք»-ի  հաջողության հավանականությունը։ Որոշման  հրապարակումն սպասվում է այս տարի։  Իհարկե կառավարությոնը կարող է բողոքարկել պարտությունը «Բողոքարկման կոմիտե» կոչվող ատյանում, բայց դրա արդյունավետությունը հասնում է  զրոյի։ Փաստացի ունենք մի իրավիճակ, որը շատ նման է Լիդիանի և Զանգեզուրի հետ կապված գործընթացներին, երբ ինչ-որ մարդիկ Հայաստանում ավելացրին իրենց ունեցվածքը մի քանի միլիոն դոլարով, իսկ դրա դիմաց դատական վեճերի արդյունքում հարկատուների գրպանից գնալու է մի քանի տասնյակ միլիոն դոլար։

«Ամուլսար ինվեսթոր վենչըր»-ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության

Միջնորդ դատարանի մշտական պալատը (PCA) հունվարի վերջին հայկական կողմին տեղեկացրել է ընդդեմ ՀՀ կառավարության «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցի մասին։ Այն մուտքագրվել է 2023 թվականին եւ, ըստ էության, գտնվում է նախապատրաստական փուլում։ Այս ընկերությունը վիճարկում է ՀՀ կառավարության գործողությունները, ավելի ճիշտ՝ նաեւ անգործությունը, որ չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը ու չի կանխել  «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի»-ի (Lydian International LTD ) աշխատանքների խոչընդոտմանն ուղղված քայլերը։
«Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի»-ն մինչև 2020թ. հուլիս ամիսը հանդիսացել է Լիդիան ընկերությունների խմբի մայր ընկերությունը և տիրապետել  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերին։ Սակայն 2020 թվականի հուլիս ամսին զրկվել է Ընկերության բոլոր բաժնետոմսերից։

Ինչպես հայտնի է, հենց այս ընկերությունն էր ձեռք է բերել և ներկայումս էլ ունի Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը  (ընդերքօգտագործման իրավունքը)։ Ավելին՝ արդյունահանումն ապահովելու համար կատարել է մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ձեռնարկելով հանքի շահագործմանն ուղղված իրենից կախված բոլոր
գործողությունները։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ 2018 թվականի հունիսից, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ճանապարհները փակվել են ակտիվիստների կողմից՝ զրկելով Ընկերությանը հանքը շահագործելու բոլոր հնարավորություններից։ Իսկ նույն տարվա հուլիսին ՀՀ ՔԿ-ն հայտարարեց, որ  քրեական գործ է հարուցել  ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններն, իբր, դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ, իսկ 2021 թվականին հայտարարվեց հարուցված քրեական գործը կարճելու մասին։ Ասել է թե՝ 3 տարի շարունակվեց մտացածին հիմքերով հարուցված քրեական գործի քննությունը, որին զուգահեռ Ոստիկանությունն անտեսեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր տանող ճանապարհների փակումը վերացնելու  և ընկերության կողմից ճանապարհների անխոչընդոտ օգտագործումն ապահովելու պահանջները։ 

Ընկերությունը 2018 թվականի հունիս ամսից սկսած առ այսօր զրկված է  այդ հանքավայրում ընդերքօգտագործման իր  իրավունքն իրականացնելու հնարավորությունից։ Միջնորդ դատարանի մշտական պալատում այսօր վիճարկվում են հենց կառավարության գործողությունները, որոնց հետեւանքով, ըստ ներդրողի, կրել է զգալի վնասներ։

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման անհնարինության հետևանքով Lydian International LTD (Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի) ընկերությունն սնանկացել է և 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ջերսիի դատարանի որոշմամբ սկսվել է լուծարման գործընթացը, որի արդյունքում ընկերությունը  լուծարվել է։

Այս ամենի արդյունքում Հայաստանի պատմության մեջ միջազգային բորսայում ցուցակված առաջին բիզնեսի բաժնետերերը (Հայաստանի և տարբեր երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք), որոնք ներդրել էին դրել շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար, զրկվել են իրենց բաժնետոմսերից, ժողովրդական լեզվով ասած, «գցվել են»։ Իսկ ՀՀ կառավարությունը դրա արդյունքում դարձել է Ընկերության 12,5% բաժնետեր, ինչի մասին հայտարարվեց 2024 թվականի հունվարին։ Միաժամանակ կառավարության նիստում նշվեց, թե թույլատրվել է շահագործումը։
Համացանցում առկա են վարչապետ Փաշինյանի հայտարարությունների դրվագները, երբ վերջինս հեգնանքով հայտարարում է, որ նախկինում հանքի շահագործումը հնարավոր չէր, իսկ հիմա արդեն հնարավոր է։ Վարչապետը չի դադարում նաև հպարտորեն հայտարարել, որ ոչ թե իրենք են խլում հանքարդյունահանող ձեռնարկությունների փայերը, այլ դրանց տերերը դրանք վերադարձնում են ժողովրդին՝ ի դեմս կառավարության։ Հարց է առաջանում, թե արդյոք տվյալ բիզնեսի մեջ ահռելի գումարներ  ներդրած և դրանք կորցրած բաժնետերերի համար որևէ նշանակություն ունի, թե իրենց ներդրած գումարը հօդս ցնդելու արդյունքում, դրանք ում կանցնան։ Այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը նվեր ստացավ Ընկերության բաժնետոմսերը, բոլորի մոտ հիմնավոր կասկածներ առաջացան այն կապակցությամբ, որ Կանադական բորսայից ընկերության ապացուցակավորման, լուծարման և բաժնետերերին գույքազրկելու ամբողջ նպատակը Հայաստանում դրա դիմաց բաժնեմաս ստանալն էր և այդ կասկածը թվում է չափազանց իրական։
Այս ամենը հաշվի առնելով, տարբեր փորձագետների գնահատմամբ, չափազանց մեծ է Կառավարության դեմ ներկայացված թե՛ ներպետական, թե՛ միջազգային հայցերի բավարարման հավանականությունը։

«Ուոլնորթ ֆայնենս լիմիթիդ Էլ Էլ Սի» -ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության

Երրորդ խոշոր ընկերությունը, որի առնչությամբ ընդդեմ ՀՀ կառավարության միջազգային ատյաններում հայց է ներկայացվելու, ԶՊՄԿ-ն է։

Այս դեպքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը՝  12.5%-ի բաժնետեր հանդիսացող «Ուոլնորթ ֆայնենս լիմիթիդ Էլ Էլ Սի»-ն (Walnort Finance Limited LLC)  բարձրացրել է իրավունքների պարբերաբար խախտման հարցը։

2021թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ն  ունի նոր բաժնետեր՝ ի դեմս  կրեմլամերձ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի։ Պարզվեց, որ վերջինիս ընկերությունը՝  «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ընդհանուր կապիտալի 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։  Պատճառն ու պայմաններն առ այսօր հայտնի չեն, համենայն դեպս, պաշտոնապես որեւէ պարզաբանում չի տրվել, թե ՀՀ-ի թիվ մեկ հարկատուի նոր  սեփականատերն ինչու է բաժնետոմսեր նվիրել Փաշինյանի կառավարությանը։

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատերը նախկինում   «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունն էր, որը 2021 թվականի օգոստոսին  հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։ Այսինքն՝ եթե բաժնետերերից որեւէ մեկը որոշի  վաճառքի հանել իր բաժնեմասը, ապա պետք է հարգվեն դրանք առաջնային  ձեռք բերելու իր իրավունքը։  Թերեւս 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ Փաշինյանի հայտարարություններն էին  բաժնետիրոջ մոտ ողջամիտ եվ հիմնավոր կասկած առաջացրել, որ կառավարությունը փորձելու է միջամտել, ինչը հետագայում իրականություն դարձավ։

«Զանգեզուր Մայնինգ»-ի 2021թ. օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաեւ կիրառել էր հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սակայն սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամում նիստ  հրավիրեց,  ինչից ժամեր անց՝ աշխատանքային ժամի ավարտից հետո, հայտնի դարձավ, որ  բաժնետոմսերն ունեն նոր սեփականատեր՝ ի դեմս  Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերության՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի։ Իսկ վերջինս էլ արդեն ուշ գիշերով 15 %-ը նվիրաբերեց ՀՀ կառավարությանը։ Նկատենք, որ գործարքները ձեւակերպվել են գիշերով, ինչը եւ դարձավ այն հիմքերից մեկը, որ սույն գործարքը որակվեց կասկածելի ու քաղաքական կոռուպցիայի արդյունք։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՆ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ, հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր պետականությունը
«2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների...
Աղբյուր` Panorama.am
21:11
Բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եռաբլուրում անցկացվել է մոմավառություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Արամ Առաջին. Ոչ բարեկամ երկրների հետ հարաբերություններ կարող են վտանգել Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը
«Անցնող տարին մեր կյանքը լեցուն էր տագնապներով ու վերիվայրումներով»,- իր նոր տարվա հայրապետական պատգամում ասում է Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
20:14
ՆԳՆ. Հրավառություն իրականացնելիս սահմանված կարգից խախտում հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ ՆԳՆ-ից զգուշացնում են, որ գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել...
Աղբյուր` Panorama.am
19:53
Չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով. «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
19:42
Նռան խորհուրդը... Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ եկեղեցու մեջ
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ամանորի գիշերը կատարվում Նռնօրհնեք։  Հայր Զաքարիան գրում է, որ  Քրիստոնեության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Երևանում վերելակը 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, տուժած քաղաքացին հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են 8 տարվա դատական ​​գործից հետո
Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայցից ութ տարի անց պաշտոնապես համարվում են ամուսանալուծվա։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
18:27
Մատենադարանին է ընծայաբերվել 1657 թ. Շատախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված Ավետարանը
Մատենադարանի անցնող տարին եղավ նշանակալի ձեռքբերումների, բարեփոխումների ու նոր նպատակադրումների տարի: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր...
Աղբյուր` Panorama.am
18:20
Նոր տարվա բողոքի երեկո Թբիլիսիում․ ցույցերի 36-րդ օրը
«Նոր տարվա բողոքի երեկո». եվրոպամետ ցույցերի 36-րդ օրը և Ամանորը Ռուսթավելիի պողոտայում` ամենամարդաշատ բողոքի ցույցով։ Քաղաքացիներն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Վեհափառ Հայրապետը պատգամել է արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Համընթաց ենք քայլում ժամանակակից բժշկությանը․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  ամանորյա ուղերձ է հղել՝ ասելով․ «2025-ից սպասումները մեծ են։ Մենք գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
17:55
Վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, միայն առաջ ենք գնալու. Պուտինի ամանորյա ուղերձն արդեն ցուցադրվել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը, որն արդեն ցուցադրվել է Կամչատկայում և Չուկոտկայում, տևել է մոտ 3 րոպե։ Պուտինը դիմել է...
Աղբյուր` Panorama.am
17:38
ATP-250․ Խաչանովն ու Ռուբլյովը դուրս են եկել զուգախաղի կիսաեզրափակիչ
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովն ու կրկին ՌԴ-ն ներկայացնող Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգում անցկացվող ATP-250 մրցաշարի զուգախաղի...
Աղբյուր` Panorama.am
16:51
«Փյունիկ»-ը նոր սեփականատեր ունի
«Փյունիկ» ՖԱ- ը Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս մասին ասում է ֆուտբոլային ակումբի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am
16:39
Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու այս ապազգային իշխանություններից. Սերժ Սարգսյան
Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն;
Աղբյուր` Panorama.am
16:11
Ուկրաինացիներին կոչ են արել խնայել էլեկտրաէներգիան
Ուկրաինացի էներգետիկ մասնագետները կոչ են արել բնակչությանը ռացիոնալ սպառել էլեկտրաէներգիան՝ ուկրաինական էներգահամակարգում զգալի դեֆիցիտի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Միքայել Սրբազան. Հայ ժողովրդի առջև դեռ ծառացած են մնում խաղաղության, ազգային ու հոգևոր կյանքը շենացնելու՝ անհնարին թվացող, խնդիրները
Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ այժմ և միշտ և հավիտյանս:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}