Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բելգրադում ընթացող մրցաշարում
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․
«Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բելգրադում ընթացող բռնցքամարտի A կարգի միջազգային մրցաշարում։
Մրցումների մեկնարկային օրը ռինգ է դուրս եկել 4 բռնցքամարտիկ ու բոլորն էլ հաղթանակ են տոնել։ 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը հաղթել է խորվաթ Մաթյե Զեբիչին, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը ուժեղ էր Ղազախստանի ներկայացուցիչ Տանկայ Եռասլիից, 71 կգ քաշային Զավեն Գալստյանը հաղթեց կիպրոսցի Ռաֆայել Պաֆիսին, իսկ 86 կգ քաշային Համլետ Հարությունյանը ուժեղ գտնվեց սերբ Վալիկո Ռազնատովիչից։ Ընդ որում Զավեն Գալստյանն ու Նարեկ Հովհանիսյանը նաև նոկդաունի ենթարկեցին իրենց մրցակիցներին։
Ցավոք, Գալստյանը մենամարտի ընթացքում վնասցածք ստացավ և չի շարունակի մրցաշարը։ Մարտի 14-ին ռինգ դուրս կգա 75 կգ քաշային Վաղթանգ Հարությունյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան