ԵԽ բանաձևով Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտվում ՀՀ-ի ինքնիշխանությանը. Նիկոլ Փաշինյան
«Բանաձևը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա անսասան աջակցություն է արտահայտում ՀՀ-ի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը ու անկախությանը»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ օրը Եվրախորհրդարանի ընդունած ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանգրի անհրաժեշտության մասին բանաձևին։
Նա հիշեցրեց, որ բանաձևով նաև աջակցություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին։
«Այս բանաձևով եվրոպական խորհրդարանն արձանագրում է Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, որը չափազանց կարևոր է մեր երկրի միջազգային ընկալման համար»,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, թե բանաձևում մեջբերվել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին ԵԽ ամբիոնից իր արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այքան, ինչքան այն հնարավոր կհամարի ԵՄ-ն։
Կարևորելով բանաձևի ընդունում՝ Փաշինյանն ասաց, որ այն պետք է դրվի հանրային քննարկման։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին