Հույս ունեմ, որ քրեական գործերի հետ մեկտեղ լոբի էլ կստանանք.Նիկոլ Փաշինյան
«Վերջին տարիներին ՎԿ-ի հրապարակած վիճակագրության համաձայն հացահատիկային, հատիկաընդեղենի մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների նվազում է արձանագրվում»,-կառավարության նիստում զեկուցեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով բուսաբուծության ծրագիրը։
Նախարարն ասաց, որ ծրագրով նախատսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտարի գարնանացան ցորենի, գարու, եգիպտացորենի, վարսակի, հաճարի, ոլոռի, ոսպի, սիսեռի մշակաբույսերի բազմամյա խոտաբույսերի՝ առվույտի, կորնգանի մեկ հեկտարի հաշվարկով կատարվող աշխատանքների և սերմերի համար ծախսվող գումարի 50 %-ը։
«Հացահատիկային մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսով կտրամադրվի 70 հազար դրամ, իսկ եգիպտացորենի համար՝ 85 հազար դրամ, հատիկաընդեղենի յուրաքանչյուր հեկտարի մասով 100 հազար դրամ, իսկ բազմամյա խոտաբույսերի համար 110 հազրա ՀՀ դրամ»,-հայտնեց Պապոյանը՝ հստակեցնելով, որ ցանքն անպայման պետք է արվի հավաստագրված սերմերով։
Նախարարը տեղեկացրեց, որ ծրագիրը կիրականացվի մարզպետարանների և համայնքների միջոցով և տրամադրվող գումարի 3 %-ի չափով մոնիթորինգի գումարներ կհատկացվեն, որպեսզի չարաշահումներ չլինեն։
Նիկոլ Փաշինյանը հարցրեց, «Ոնց ենք անում, որ այս ծրագրի արդյունքում ստանանք հատիկաընդեղեն, և ոչ քրեական գործեր...Ակեղծ ասած՝ ակնհայտ է, որ քրեական գործեր ենք ստանալու, բայց հույս ունեմ, որ լոբի էլ կստանանք»։
Հարակից հրապարակումներ`
- Ծրագիրն այն մասին է, որ ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք. Նիկոլ Փաշինյան
- ԵԽ բանաձևով Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտվում ՀՀ-ի ինքնիշխանությանը. Նիկոլ Փաշինյան
- Տնային կալանքում գտնվող Քերոբյանը ցանկանում է աշխատել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան