Ուկրաինացի հաքերների կողմից ռուսական ռեսուրսների վրա հարձակումների ծավալը քառապատկվել է
Ուկրաինացի հաքերների կողմից ռուսական ռեսուրսների վրա կիբերհարձակումների ծավալը փետրվարին և մարտի առաջին երկու շաբաթներին աճել է 4,6 անգամ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Servicepipe ընկերության տվյալներին։
«Servicepipe ընկերությունը 2024 թվականի փետրվարին և մարտի առաջին երկու շաբաթներին գրանցել է ռուսական ռեսուրսների վրա Ուկրաինայի ՏՏ բանակի հարձակումների ծավալի 363 %-ի աճ: Ընդ որում, միայն մարտին աճը կազմել է 68 %»,-ասվում է զեկույցում։
2024 թվականի սկզբից RuNet-ում նկատվել է սոցիալական ցանցերում և ակնթարթային մեսենջերներում QR կոդերի միջոցով ռուսների դեմ ֆիշինգային հարձակումների աճ։
Հարձակվողները զոհերին ուղարկում են գովազդային նյութեր QR կոդով, որն ուղղորդում է զոհին դեպի ֆիշինգ ռեսուրս: Եթե դուք մուտքագրեք անձնական տվյալներ նման կայքում, հաքերները հասանելիություն կստանան օգտատիրոջ գաղտնի տեղեկատվությանը, մասնավորապես՝ կառավարելով նրա հաշիվները: