
Սուրենյանց. Պետք է հասկանալ՝ ի՞նչ գնով ու ինչո՞ւ համար է Հայաստանին տրվում այդ «պրյանիկը»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Եվրախորհրդարանը կոչ է անում դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ Անշուշտ, գեղեցիկ է հնչում, բայց նման է «պրյանիկի», հատկապես, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարը խիստ մշուշոտ, եթե չասենք՝ անիրական է:
Ուրեմն, պետք է հասկանալ՝ ի՞նչ գնով ու ինչո՞ւ համար է Հայաստանին տրվում այդ «պրյանիկը», ի՞նչ ենք վճարելու դրա դիմաց: Իհարկե հասկանում եմ, որ էյֆորիկ տրամադրությունների համատեքստում այս հարցերը «ավելորդ» են թվում, բայց դրանք, ըստ իս, քննարկել անհրաժեշտ է»։