Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը պատրաստվում է մանկական ներկայացման առաջնախաղի
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում թատերական շաբաթ կանցկացվի՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան, որը նշվում է մարտի 27-ին:
Մարտի 26-ին նախատեսվում է Անտոն Չեխովի «Առաջարկություն» ֆիլմի դիտում և քննարկում, մարտի 27-ին հանդիպում է սպասվում ՀՀ վաստակավոր արտիստներ Հայկ Թորոսյանի, Արամ Մխիթարյանի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանի հետ, իսկ մարտի 28-ին դպրոցականների ճանաչողական այց կկազմակերպվի թատրոն: Երեխաները հնարավորություն կունենան լինելու կուլիսներում, ծանոթանալու արտադրամասերի աշխատանքներին և այլն:
Մարտի 29-ին կլոր-սեղան քննարկում է նախատեսվում դերասանների և աշակերտների միջև՝ թատրոն, մշակութային էթիկա, կրթություն և մշակույթ թեմայով, մարտի 30-ին թատերասերները կարող են դիտել Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» ներկայացումը՝ նվիրված Սարոյանի 115-ամյակին: Ներկայացման բեմադրիչը Արեն Օսիպյանն է:
Վանաձորի թատրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահին նոր մանկական ներկայացման փորձեր են ընթանում, պատրաստվում են առաջնախաղի։ Բեմադրվում է «Ռատատույ» ներկայացումը, որի ռեժիսորը Ժիրայր Գաբրիելյանն է:
Վանաձորի թատրոնը ապրիլի 6-ին հյուրախաղով հանդես են գալու Գյումրու դրամատիկական թատրոնում: Խաղալու են Հովհաննես Թումանյանի «Անուշ» ներկայացումը: Ապրիլի 18-ին «Խոսիր ինձ հետ» ներկայացմամբ հանդես կգան Գավառի Լևոն Քալանթարի դրամատիկական թատրոնում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Գեղարքունիքի մարզում մեկնարկած մշակութային երկամսյակի շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- «Մի ֆունտ սիրտ»՝ Վանաձորից Մոսկվային դերասան Արամայիս Սարգսյանի մատուցմամբ
- Վանաձորի դրամատիկական թատրոնի «Մի ֆունտ սիրտ» բեմադրությունը կներկայացվի միջազգային փառատոնի
- Շեքսպիրյան և մեր օրերի Շեյլոկներ՝ դերասան Արամայիս Սարգսյանի ներկայացմամբ
- Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը կմասնակցի «Abish Alemi» միջազգային փառատոնին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան