Կիրանց գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, Նոյեմբերյանի կողմից խուլ կրակոցի ձայն է լսվել․ Կիրանցի վարչական ղեկավար
«Այ էս պահի դրությամբ ես իմ գործն եմ անում հենց սահմանի վրա, ամեն ինչ նորմալ է, կրակոց էլ չկա»,- այս մասին panorama.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։
Նշենք, որ համացանցում տեղեկություն կար, որ օրվա ընթացքում կրակողներ են եղել Տավուշի մարզի Կիրանց գյուղի ուղղությամբ։
«Տավուշի մարզի Կիրանց գյուղի ուղղությամբ կրակոց չի եղել։ Օրվա ընթացքում խուլ երկու կրակոց լսվել է, որքանով տեղեկացանք, Նոյեմբերյանի տարածքից էր, ավտոմատի կրակոցի ձայն էր, խուլ էր լսվում։ Կոնկրետ մեր գյուղի ուղղությամբ ոչ մի կրակոց չի եղել։ Արխայն մնացեք, մենք այստեղ պինդ կանգնած ենք, էդ շներին ոչ մի հող տվող չկա։ Կիրանցը հերոս եղել է, հերոս էլ կմա, թուրքն ում շունն է։ Զենքը ձեռքներիս պաշտպանելու ենք ,ոչ մի գրամ վախ գյուղացիների մոտ չկա, արխայն մնացեք»,- ասաց գյուղապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա