Տնտեսագետ Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելով հասցրել են մահվան
2024 թվականի մարտի 5-ի գիշերը Երևան քաղաքի կենտրոնում՝ Պուշկին փողոցում, տնտեսագետ, մարքեթոլոգ Յուրի Էմիլի Մինասյանին, դեռևս չպարզված հանգամանքներում խմբակային դաժան ու սարսափելի ծեծի ենթարկելով, հասցրել են մահվան (գանգուղեղային բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ու այդպես էլ ուշքի չգալով մահացել է մարտի 14-ին)։ Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են Յուրիի հարազատները։
Նրանց փոխանցմամբ՝ դեպքի վայրում եղել են ականատեսներ և, ըստ նախնական վարկածի, Յուրին ակամա է հայտվել կռվի մեջ՝ բաժանելով մյուսներին։
Հարակից հրապարակումներ`
- Էջմիածնում «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն իր 2 ընկերների հետ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, ում աչքը հեռացրել են
- Քաղաքապետարան. Դպրոցում ծեծի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
- «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված Արա Բադոյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով