Մահացել է պոլիոմելիտից փրկված «երկաթե թոքերով» Փոլը
78 տարեկան հասակում մահացել է պոլիոմելիտից վերապրածը, ով հայտնի է որպես «երկաթե թոքերով մարդ»։
BBC-ն գրում է, որ Փոլ Ալեքսանդրը Տեխաս նահանգի Դալլաս քաղաքից է։ Նա հիվանդացել է պոլիոմիելիտով 1952 թվականին, երբ վեց տարեկան էր։
Հիվանդության հետևանքով պարանոցից ներքև նրա մարմինը կաթվածահար էր եղել։
Հիվանդության հետևանքով նա զրկվել է ինքնուրույն շնչելու ունակությունից, ինչի հետևանքով բժիշկները նրան տեղավորել են մետաղյա գլանում, որը հայտնի է որպես «երկաթե թոքեր»։ Այս մետաղե գլանում նա անցկացրել է կյանքի մնացած մասը:
Չնայած այն բանին, որ նա երկաթե գլանից դուրս է եղել կարճ ժամանակով, այդ ընթացքում Փոլը զբաղվել է իրավաբանությամբ, ինչպես նաև հրատարակել իր հուշերը:
Բժշկության առաջընթացի շնորհիվ արդեն 1960-ականներին «երկաթե թոքեր»-ը դարձան հնացած միջոց, բայց Ալեքսանդրը շարունակում էր ապրել այնտեղ՝ ասելով, որ արդեն սովորել է դրան։