Քաղաքական 10:28 14/03/2024 Հայաստան

Ստերջանալու պա՞հը

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Հայաստանը կարիք ունի դեէսկալացիայի և ստրատեգիական համբերության։ Սա է պետական մտածողությունը։ Մնացածն արկածախնդրություն է։ Կանենք դա գրագե՞տ ձևով, թե՞ ամեն ինչ զիջելով, հարցը սա է։

Բայց այս փուլի կարևորագույն բնորոշիչն այն է, որ Հայաստանը պարտադրված է լինելու կայացնել բարդ որոշումներ, այդ թվում՝ երկարատև ազդեցության։ Պարբերաբար դժվար ընտրության խնդիր է լինելու, և որոշումները պետք է կայացվեն, հակառակ դեպքում մեզ չեն սպասելու, և ուրիշները դրանք մեր փոխարեն են կայացնելու։
Գործող իշխանությունն իր քայլերով ոչ միայն մեզ, այլև՝ ողջ տարածաշրջանն է տանում լարվածության, պատերազմի ռեալ հավանականությամբ։ Պատերազմ, որը լինելու է մեր տարածքում։ Եթե մենք հիմա չբռնենք մեր իսկ իշխանության ձեռքը, ապա վաղը ոչ մի օտար իշխանության մեղադրելու իրավունք չենք ունենալու։ Մոսկվայից, Լոնդոնից, Վաշինգտոնից, Բրյուսելից, Թեհրանից հնչող ձևակերպումները 100 տոկոսով հաստատում են այս ամենը։ Եթե նկատել եք, արևելյան խոհեմությամբ այս պահին լուռ են Անկարան ու Բաքուն. նրանք համբերատար հետևում են Հայաստանի սխալների կուլմինացիային, որ հենց այդ պահին անեն իրենց պլանավորածը։
 
Ի՞նչ պետք է անենք մենք
 
Մեծագույն խնդիրն այն է, որ այս իշխանության նժարի հակառակ կողմում չկա   հասարակությանը այլ, հստակ ճանապարհ առաջարկող ձևաչափ (ձևաչափեր)։ «Ազգային, հայրենասեր, Նիկոլ լավ հայհոյող» և այլ ձևակերպումներով ուժեր կան, բայց դա մեխանիկորեն չի երաշխավորում սառը, ռացիոնալ պատկերացումներ, ստրատեգիական մտածողություն։ Եվ վերջին տարիների զարգացումները հենց դա են ապացուցում։

Պետության պատամական շահը պահանջում է խելոք անհատներից անցում կատարել խելոք ձևաչափերի։ Այս իշխանությունը Հայաստանը հասցրել է ծանրագույն վիճակի. մենք ականապատ դաշտի ուղիղ մեջտեղում ենք, մեզնից պահանջվում է անհավանական խելամտություն, փորձի ու կարողությունների վրա հիմնված սառը, ռացիոնալ քայլերի ցանկ։ Հայաստանի պատմության նոր էջը չի կարող սկսվել անելիքի չիմացությամբ։

Եթե այս պահին մենք ոչինչ չանենք կամ գնանք 2020-ի սխալ ճանապարհով, երբ ընդդիմադիր ձևաչափերը կազմավորվում էին «ով է ավելի հարուստ, ով ավելի թանկ մեքենա ունի, ում պապան, փեսան, աները կամ եղբայրն են ավելի հարուստ են և կամ՝ ո´վ տան դարակում մի կուսակցության կնիք ունի» մրցակցության շրջանակներում, ապա Հայաստանին սպասում է Արցախի կամ Ուկրաինայի ճակատագիրը։ Առանց չափազանցության։

Այսօր մեզ օդի պես անհրաժեշտ են հանրային պրոցեսների կազմակերպիչներ։ Արդեն ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունն իր վրա չի վերցնում այդ կարևորագույն ֆունկցիան։

Այս պատմական փուլում անհրաժեշտ է նաև հանրային ուժեղ ճնշման տակ պարտադրել գործող (դեռևս) իշխանություններին՝ կասեցնել պսևդոռեֆորմները, որոնք ներքին լրացուցիչ լարվածություն և ներքին անկայունություն  են ձևավորում (էլեկտրոնային դեղատոմսեր, տրանսպորտի թանկացում, «ակադեմիական քաղաք», եկամուտների պարտադիր հայտարարագրում, սահմանադրական փոփոխություններ և այլն)։ Սակայն այդ ուժեղ ճնշման համար հանրությանը պետք են կազմակերպչական իրական, ֆունկցիոնալ ձևաչափեր։ Դրանց ձևավորման համար կարևորագույն կարգախոսը պետք է լինի ներքին հաշտությունը, թիվ մեկ նախապայմանը՝ բոլոր ընտրազանգվածների հետ խոսելու և լսելու, պետական համակարգի հետ խոսելու և աշխատելու ունակությունը։ Այդ ձևաչափերի բնական դաշնակիցներն են հանրությանն իրապես հուզող խնդիրները՝ իրական մասնակցային պրոցես, որը կտանի իրական իշխանափոխության։

Հակառակ դեպքում մեր հանրային կառուցվածքը նմանվում է ստերջացված քաղաքական կենդանու, որից ոչ ոք այլևս ակնկալիք չունի»։
 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:34
Մեդվեդևը չի բացառել ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորությունը
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորության մասին, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը Երևանի տրանսպորտը կաշխատի մինչև ժամը 01։00-ն
«Նոա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում գրված է․ «Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
20:11
SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյան ֆիասկո․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «SMS-ով ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԵՐԿԻՐ կամ ԿԱՏԱՐՅԱԼ ՖԻԱՍԿՈ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Լարսը փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից...
Աղբյուր` Panorama.am
19:41
Առանց ՌԴ համաձայնության արգելվում է ռուսական զինտեխնիկայի վերաարտահանումը 3-րդ երկիր. Զախարովա
«Իսկապես ծանոթացել ենք այդ ուղերձներին: Այդ առնչությամբ ցանկանում ենք հիշեցնել 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
19:29
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները և Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:22
Մենք սպասում ենք պատասխանի․ Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման մասին
Ե՞րբ է բացվելու Սյունիքի մարզի Կապան քաղաքում  ՌԴ հյուպատոսությունը, ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց․...
Աղբյուր` Panorama.am
19:01
Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան
Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
ԶՈՒ-երում նոր նշանակումներ են եղել
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
18:44
Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած
Նոյեմբերիի 27-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:25
96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե կա իսլամ, թուրք, քուրդ, արաբ, ուրեմն կա Թուրքիա. Էրդողանի նոր բանաձևը
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 28-ից մինչև  դեկտեմբերի 6-ը ներառյալ կլինի արձակուրդում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:44
2025 թ.-ին հնարավոր է դոլարի փոխարժեքը հասնի 480 դրամի. Հրանտ Միքայելյան
Կառավարությունը 2025 թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելու է 53-54%-ի, 15 մլրդ դոլարի։ Ներգրավվող պետական ահռելի պարտքը բացի բեռից արդյոք...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արմեն Ղազարյանը՝ ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, ՆԳ...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
«Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում»։
Աղբյուր` Panorama.am
17:23
«Գազել»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին. Չորս կին վնասվածքներ է ստացել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մայր Աթոռում տեղի է ունեցել ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:59
Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների...
Աղբյուր` Panorama.am
16:56
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Կոնվերս Բանկը վերանայել է C360 փաթեթների կուտակային հաշիվներում առկա միջոցների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը. այն բարձրացվել է, ինչի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Եգիպտոսում հայտնաբերվել է 2100 տարվա տաճար
Տյուբինգենի համալսարանի հնագետները Եգիպտոսի հնությունների ծառայության հետ միասին հնագույն Ատրիբիս քաղաքում՝ ժամանակակից Սոհագ քաղաքի մոտ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Լուրերից իմացա, որ Ալսուն դաջվածք է արել պարանոցին. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ արձագանքը
«Այսօրվա լուրերից իմացա, որ ալսուն դաջվածք է արել պարանոցին»,-ինսթագրամի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան։...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ձյան արգելափակումից դուրս է բերվել 63 տրանսպորտային միջոց
141 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Աղբյուր` Panorama.am
16:20
Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆինլանդիա
Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի...
Աղբյուր` Panorama.am
16:14
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը
ՀՀ ԱԳ նախարարությունը ողջունում է  Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ «Հայաստանը ողջունում է...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վրաստանում ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներից
Վրաստանի քաղաքական ընդդիմադիր երեք միավորումների ղեկավարները և խորհրդարանական ցուցակի անդամները ծրագրում են մտնել խորհրդարան՝ պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
16:12
Երևանի ընտրություններից հետո սրանց աչքը վախեցել է. Թևանյան
«Գյումրիում Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց, իսկ հետո՝ ապօրինաբար չնշանակեց ավագանու արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ. Թադևոս Ավետիսյանը՝ Հովիկ Աղազարյանին
«Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ։ Գնալուց գործ չունեք»,-ԱԺ Տնտեսասկան հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}