«KAMAZ»-ի և ռազմական ոստիկանության «Toyota»-ի բախումից զինվոր է վիրավորվել
Մարտի 14-ին, ատովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են «Toyota» և «KAMAZ» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի մասին հայտնույ է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկնաության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ:Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վաչության կայազորային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
«Toyota» -ն հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորը զինծառայող է, ում Ռազմական ոստիկանությունից տեղափոխում էին դատարան, սակայն վթարից հետո նրան տեղափոխում են «Կանազի» հոսպիտալ:
«Վթարի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով քաղաքացիներ դիմում են ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին, ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանին, խնդրելով, որպեսզի նշված հատվածում վերականգնեն «սվետաֆորների» տեղադրումը, քանի որ խորհրդային տարիներին այս խաչմերուկն ունեցել է «սվետաֆոր», սակայն չգիտես ում խելքին փչել է, որ պետք է հանվի ու հանել են, ինչից հետո ինչպես նշում էին հավաքվածները, ճանապարհատրանսպորտային պատահարները նշված խաչմերուկում շատացել են, գրեթե ամեն շաբաթ 5-10 վթար է տեղի ունենում, միակ սփոփանքը այն է, որ զոհեր չեն լինում:Միան խնդորւմ էին պատասխանատուներին, որպեսզի լուսակիրների հարցը լուծեն, հակառակ դեպքում վթարները չեն պակասի»,- հայտնում է shamshyan.com-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողի հայրն այդպես էլ ընդունելության չարժանացավ ԲԴԽ նախագահի կողմից ․ փաստաբան
- Երևանում ավտովթարից հետո կին վարորդները վիճաբանել են, ճանկռել և ոտքերով հարվածել միմյանց
- Հրազդանում վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են բժշկական կենտրոն