Աթանեսյան. Արմեն Դանիելյանը պետք է որոշում կայացնի քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին կալանքի դեմ բերված բողոքի վերաբերյալ
Անազատության մեջ պահվող հասարակական գործիչ Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը պետք է որոշում կայացնի քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բերված մեր վերաքննիչ բողոքի վերաբերյալ:
Ես փորձեցի մտաբերել, թե արդյոք դատավոր Արմեն Դանիելյանը երբևէ որևէ հնչեղ գործով կայացրած լինի մի որոշում, որ մարդուն ազատի կամ արդարացնի: Եվ, ճիշտ ասած հիշեցի՝ սրանից 18 տարի առաջ Արմեն Դանիելյանը կալանքից ազատել է իմ նախկին ընկեր, ներկայումս կարկառուն նիկոլական ՍԴ դատավոր և սահմանադրական հեղաշրջման համահեղինակ Վահե Գրիգորյանին:
Տեսնես, միգուցե Ա.Դանիելյանի արևելյան տոմարը 18 տարուց է, և միգուցե այսօր էլ նման որոշում կայացնի, եթե իհարկե հիշում է, թե ինչպես կարելի է կայացնել ազատելու մասին որոշում: Եթե նման որոշումների ձևերը մոռացվել է, ես ու Ռուբենը հաճույքով կօգնենք կազմել այն»։
Խոսելով նույն բողոքի մասին՝ Մալյանի մյուս փաստաբանը՝ Ռուբեն Մելիքյանը նշել է.
«Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգելու դեմ առաջին ատյանի որոշումը բողոքարկել էինք Վերաքննիչ։
Հիշեցնեմ, որ սա այն որոշումն է, որով դատարանը մերժել էր բարձր հեղինակություն ունեցող մի քանի անձանց երաշխավորությունը, գրավը, տնային կալանքը, և Մալյանին հետագա անազատության անհրաժեշտությունը պատճառաբանել էր «վատ պահելով» - չլսված-չտեսնված մի պատճառաբանություն։
Ինչևէ, առաջին ատյանի որոշումը բողոքարկել էինք Վերաքննիչ, ու Վերաքննիչը որոշել էր, որ որոշումը կայացնելու է մարտի 18-ին՝ առաջիկա երկուշաբթի օրը։
Չգիտեմ՝ կա՞ հեռանկար, թե չկա։ Մի կողմից, դատավորն Արմեն Դանիելյանն է, բայց մյուս կողմից՝ Առաջին ատյանի որոշումն այնքան արտառոց է, որ է՛լ դու սուս։ Չգիտեմ։
Մի քանի օր սպասենք ու տեսնենք՝ ինչ կորոշի դատավոր Արմեն Դանիելյանը - իր անազատության 6-րդ ամիսը լրանալու օրը Մալյանը կգնա՞ տուն, թե՞ կմնա «Վարդաշենում»»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան