Ավետ Ադոնց. Մարդ թշնամուն չի ցանկանա լինել հաջորդ իշխանության կազմում
«Մարդ թշնամուն չի ցանկանա լինել հաջորդ իշխանության կազմում կամ կառավարության ղեկավար, եթե այդ իշխանությունները գործելու են հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության, ժողովրդի բարգավաճման»,-այսօր հայտարարեց ԱԳ նախկին փոխնախարար, նախկին դեսպան Ավետ Ադոնցը՝ ի նկատի ունենալով այսօր Հայաստանում ու դրա շուրջ ստեղծված բարդ իրավիճակը։
Դիվանագետը մասնակցում էր Այլընտրանքային նախագծեր նախաձեռնության կոցմի կազմակերպած «Ինչպես փոխել Հայաստանն աղետի տանող ընթացքը» քննարկմանը։
Ադոնցի խոսքով, արտաքին քաղաքականության ճակատում շատ դժվար է լինելու, քանի որ անհրաժեշտ է գործընկերների հետ վստահության նոր մթնոլորտ ձևավորել։
«Մեր արտաքին քաղաքականության մեջ այնպիսի բևեռացում է գնացել, որ գործընկերներից մեկի հետ օրակարգաի փոփոխությունը կարող է շատ բացասաբար ազդել մյուսի հետ հարաբերությունների վրա։ Սա ժամանակ ու հին է պահանջելու»,-ասաց նա։
Նախկին դեսպանը նշեց, որ շատ դժվար է լինելու նաև ներքին կյանքում, դեէսկալացիայի անհրաժեշտություն կա, քանի որ հասարակությունում մեծ լարվածություն կա։