Քաղաքական 11:52 15/03/2024 Հայաստան

Խաղաղության պայմանագրի սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան. Արարատ Միրզոյան

«Կառուցողական ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատաելու նպատակով, շարունակվել են մնալ  նույն ինտենսիվությամբ, նպատակն էլ նույնն է մնացել»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի արտաքին հարաբերությունները ներկայացնելի:

Նախարարը կրկնեց բանակցությունների հիմնական սկզբունքները։

«Անշուշտ խաղաղության պայմանագրի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան»,- հայտարարեց Միրզոյանը։

Նա նաև տեղեկացրե, որ Թեհրանում ոչ պաշտոնական շփումներ են եղել 3+2 ձևաչափի նախարարական հանդիպման շրջանակներում:

«Հատկանշական է, որ այն պահից, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այդ հանդիպումների շարքից, սկսած Գրանադայից, նույն պահից դադարեցին նաև ԱԳ նախարարների հանդիպումների մակարդակով, իսկ 2024-ին ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները վերսկսվեցին Մյունխենում, ապա Բեռլինում»,-հայտնեց Միրզոյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}