Քաղաքական 12:20 15/03/2024 Հայաստան

23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան

«Հումանիտար հարցերով առաջընթաց ենք ունեցել 2023-ին»,-  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հիշեցրեց, որ 2023-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև համատեղ հայտարարություն եղավ, որի արդյունքում ազատ արձակվեց 32 հայ ռազմագերի, և 2 ադրբեջանցի ռազմագերի։

«Այս պահի դրությամբ 23 մարդ դեռևս պահվում է անազատության մեջ Բաքվում, նրանց ազատման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասաց Ա. Միրզոյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}