ՀՀ արտգործնախարարի հաստիքը զբաղեցնողն այսօր «կռուտիտների» վարպետությամբ գերազանցեց նույինսկ իր շեֆին. Բագրատ Միկոյան
«ՀՀ արտգործնախարարի հաստիքը զբաղեցնող մարդն այսօր իր կյանքի ամենամեծ ձեռբերումն ունեցավ ՝ «կռուտիտների» վարպետությամբ գերազանցեց նույինսկ իր շեֆին»,- Yerevan.Today-ի զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան խորհրդարանում Արարատ Միրզոյանի ելույթին:
«Նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին ՀՀ իշխանությունները Արցախյան հարցով վարվող բանակցություններում ազատագրված որևէ տարածքից զորքերի դուրսբերումը միշտ և պարտադիր կապել են Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի հարցի հետ: Դա պատմական փաստ է, և առնվազն ամոթալի ու ստոր է պնդել, թե բանակցություն է վարվել տարածք հանձնելու ուղղությամբ»,-ասաց Բագրատ Միկոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին
- Ամուսնու դավաճանությանն ի պատասխան, ինքն էլ գնում դավաճանում է, ոչինչ չի շահում, այլ դառնում է փչացած.Լևոն Քոչարյան