Զագրեբում փառատոնի մեկնարկը նվիրված է եղել հայ երաժշտությանը
Զագրեբի Pasionska baština Zagreb 33-րդ փառատոնի մարտի 12-ին CELESTE վոկալ անսամբլը ներկայացրել է «Լռության երաժշտություն» խորագրով ծրագիրը։ Յ․ Ս․ Բախի, Ա․ Բրուքների, Ջ․ Տավեների խմբերգերի հետ միասին հնչել է նաև խորվաթական և հայ հոգևոր երաժշտություն։ Անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավարն է Զագրեբի համալսարանի Երաժշտական Ակադեմիայի Արվեստի, մշակույթի և միջհամալսարանական դեպարտամենտի գծով պրոռեկտոր Յաշենկա Օստոյիչը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից հայտնում են, որ փառատոնի մեկնարկը նույնպես նվիրված է եղել հայ երաժշտությանը, այդ օրվա դասախոսությունից ու հայ երաժիշտների մասնակցությամբ համերգից հետո Յաշենկա Օստոյիչը ցանկություն է հայտնել առաջին անգամ ներկայանալ հայ կոմպոզիտորի ստեղծագործությամբ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան խմբավարին անմիջապես տրամադրել է Կոմիտասի «Տեր ողորմեա»-ն։ Այդ օրերին Զագրեբում է եղել ԵՊԿ դասախոս Լիլիթ Մարտիրոսյանը, ում տեքստային ու երաժշտական կատարողական հարցերին վերաբերող հուշումներն ու առկա համագործակցությունը հնարավոր են դարձրել իրականցնել խորվաթ երաժիշտների մտահղացումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան