Սերժ Սարգսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել սպառազինությանը. Հենրիխ Դանիելյան
«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության, դիվանագիտական և ռազմական հաջողությունների արդյունքում է եղել, որ մենք կարողացել ենք այդպիսի սպառազինություն ձեռք բերել, որի մասին այսօր հոխորտում է Ադրբեջանի նախագահը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ հիշեցնելով Ալիևի այն հայտարարությունը, որ 2020 թվականի պատերազմի արդյունքում Ադրբեջանը 6 մլրդ դոլարի ռազմավար է վերցրել։
Դանիելյանը հայտարարեց, որ ժամանակին ունեցել ենք ուժեղ բանակ, որը գործոն է եղել և այն հնարավոր է նաև այսօր վերականգնել։
«Դրա փոխարեն 2018 թվականից հետո գնվել են ՍՈւ-30 ինքնաթիռներ, որոնք չեն կրակել հրթիռներ չունենլու պատճառով և հին «ԱսաՕԿա»-ներ, որոնց վրա միլիոնավոր դոլարներ է ծախսվել, բայց մեզ օգուտ չեն տվել...Ունեցել ենք «Էռատո» ջոկատներ և ելակային քաղաքականություն»,- նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը։
Նա խոսեց նաև 50 հազար տոննայի ռուսական անվճար աջակցության, 2015 թվականին կնքված 200 մլն դոլարի և 2017 թվականի 100 մլն դոլարի զենքի գնման միջպետական պայմանագրերի մասին, հիշեցրեց, որ մինչև 2018 թվականը ունեցել ենք զինատեսակներ, որոնք ՌԴ-ից բացի աշխարհում տիրապետել է միայն Հայաստանը՝ բերելով «Իսկանդերի» օրինակը։
«Արցախի հերոս Սերժ Սարգսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել սպառազինությանը, քանի որ նա քաջատեղյակ է եղել, թե ինչպես պաշտպանել երկիրը, որպեսզի թե՛ դիվանագիտական դաշտում լինես ուժեղ, թե՛ ռազմական դաշտում կարողանաս լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առջև»,-ասաց Դանիելյանը, ընդգծելով, որ դրանով երրորդ նախագահը ուղերձ է հղել, որ Հայաստանը պատրաստ է և բանակցություններին և պատերազմին, եթե այն Հայաստանին պարտադրվի։
Թվարկելով մինչև 2018 թվականը ՀՀ ԶՈւ-ի տիրապետման տակ գտնվող զինատեսակները՝ ՀՀԿ ԵԿ ղեկավարն ասաց. «Պետք է խոսել «Իսկանդեր R» հրթիռային համակարգերի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, «Տոչկա Ու»,-ի, «Իգլա S»-ի, «Բուկ-1» և «ՏՈՌ-1» համակարգերի, S-300 հակաօդային պաշտպանության համակարգերի «ՏՕՍ-1Ա սոնցեպյոկ»-երի մասին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան